ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100 երեխա դիմել է ՀՀ տարբեր դպրոցներ. Ժաննա Անդրեասյան

Սեպտեմբերի 27, 2023
Հարցազրույցներ, ելույթներ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանն այսօր Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ում հանդես են եկել մամուլի ասուլիսով և մանրամասներ ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ այս պահին ՀՀ տարբեր դպրոցներ են դիմել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված շուրջ 100 քաղաքացիներ:

«Այս պահին առաջնահերթ են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների կեցության, բուժօգնության, սննդի մատակարարման ծրագրերը, սակայն կրթության իրավունքը նույնպես կարևոր և առաջնային է: Հետևաբար, մենք պետք է առանց ժամանակ կորցնելու իրականացնենք քայլեր՝ ապահովելու երեխաների շարունակական կրթությունը: Այս պահի դրությամբ ՀՀ տարբեր մարզերում ունենք դպրոցներ դիմող շուրջ 100 քաղաքացիներ: Սա վկայում է այն մասին, որ քաղաքացիների առաջնային կարիքների որոշակի հստակեցումից անմիջապես հետո նրանք առաջին հերթին դիմում են դպրոց, ինչը շատ լավ է»,- ասել է Ժաննա Անդրեասյանն ու տեղեկացրել՝ ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն է ուղարկել հանրակրթական դպրոցների ղեկավարներին, որով հստակ հրահանգներ են տրվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ:

Մասնավորապես, ըստ նախարարի՝ ուսումնական հաստատություններ դիմելիս մեր հայրենակիցները փաստաթղթերի խնդիր չեն ունենա. երեխաների ընդունելությունը դպրոց կկատարվի՝ առանց լրացուցիչ փաստաթուղթ պահանջելու:

«Կարգավորումներ ենք նախատեսել նաև բոլոր այն դեպքերի համար, երբ երեխաները կունենան հավելյալ աջակցության կարիք, քանի որ հասկանում ենք՝ նրանք անցել են բարդ հոգեբանական փորձությունների միջով: Այդ աշխատանքն իրականացնելու ենք ոլորտում գործող մասնագիտացված կառույցների հետ: Մենք ունենք տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, բոլոր մասնագետները պատրաստ են»,- ասել է Ժաննա Անդրեասյանը: Նա նաև տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթվանից ՀՀ դպրոցների ուսուցիչների համար կկազմակերպվեն վերապատրաստումներ՝ աջակցելու նրանց՝ հոգեբանական ծանր ապրումներով երեխաների հետ աշխատելու և նրանց համար համապատասխան միջավայր ձևավորելու հարցում:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ այս պահին հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարելի է ասել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներից ամեն երրորդն անչափահաս է:

«Սա նշանակում է, որ մենք դպրոցներում շատ անելիք կունենանք: Համագործակցում ենք ոլորտում գործող քաղաքացիական հասարակության ակտիվ կազմակերպությունների հետ և ունենալու ենք լրացուցիչ ծրագրեր, որոնք կվերաբերեն ինչպես սովորողների համար հավելյալ կրթական աջակցությանը, այնպես էլ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչներին: 2023 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սովորողներով: Ուսուցիչների թիվը եղել է շուրջ 1500: Մենք անընդհատ խոսում ենք ուսուցիչների պակասի մասին, այնպես որ վստահ եմ՝ մեր կրթական համակարգը պատրաստ է ԼՂ-ից տեղահանված ուսուցիչներին ևս ներգրավելու դպրոցներում՝ ըստ անհրաժեշտ ուղղությունների»,- նշել է Ժաննա Անդրեասյանը:

Նրա խոսքով՝ կարիքների գնահատման փուլում ԿԳՄՍ նախարարությունը կլինի շատ ուշադիր, և բոլոր ծրագրերն ու նախաձեռնությունները կմշակվեն՝ ըստ ի հայտ եկած կարիքների:

Անդրադառնալով Հայաստան տեղափոխվող ուսանողներին՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ թե՛ բուհերի, թե՛ քոլեջների և ուսումնարանների սովորողներն ունեն կրթության շարունակականության իրավունք: Լեռնային Ղարաբաղում գործել է 8 քոլեջ/ուսումնարան և 4 բուհ:

«Մշակվել են կրեդիտների, տարբերությունների և դրանց փոխանցման ու ուսանողների տեղափոխության գործընթացների վերաբերյալ կարգավորումները: Լրացուցիչ քննարկում ենք նաև ուսման վարձի հետ կապված խնդիրները. այստեղ ևս կարիքների գնահատման ու լրացուցիչ առաջարկների անհրաժեշտություն է լինելու՝ հիմնվելով տվյալների վրա: Այս բոլոր հարցերին ավելի մանրամասն կկարողանանք անդրադառնալ այն ժամանակ, երբ մեր բոլոր հայրենակիցների տեղաբաշխումն իրականացված կլինի»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Խոսելով սպորտի և մշակույթի ոլորտում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ներգրավման մասին՝ Ժաննա Անդրեասյանն ասել է. «Լեռնային Ղարաբաղում 11 մարզադպրոցներ են գործել՝ շուրջ 3 հազար սաներով: Կարծում եմ՝ թե՛ մարզիչների, և թե՛ ստեղծագործական կոլեկտիվների աշխատողների հետ կտարվի հավելյալ աշխատանք՝ հասկանալու, թե ինչ հնարավորություններ կարող են ստեղծվել Հայաստանում իրենց գործունեության շարունակականության ապահովման ուղղությամբ»,- եզրափակել է նախարար Ժաննա Անդրեասյանը:

Մամուլի ասուլիսի ընթացքում հաղորդվել է նաև, որ մինչև այս պահը Հայաստան է մուտք գործել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 50,243 անձ, ընդ որում՝ 5700 անձ է օգտվել պետության կողմից տրամադրված կացարաններից, որը սահմանը հատած քաղաքացիների ընդհանուր թվի շուրջ 11 տոկոսն է կազմում:

Սեպտեմբերի 19-ից ռազմական գործողությունների, ինչպես նաև Ստեփանակերտի հարակից տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով Հայաստան է տեղափոխվել 311 բուժառու. նրանք ստանում են ստացիոնար բուժում:

Անդրադառնալով կամավորների ներգրավման հարցին՝ նշվել է, որ կամավորների հարթակում ստացվել է շուրջ 660 հայտ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Conditional Sentences in English

    Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:If a certain condition is true, then a particular result happens.I would travel around the world if I won the lottery.When water reaches 100 degrees, it boils.There are four types of conditional sentences.It’s important to use the correct structure for each of these different conditional sentences because they express varying meanings.Pay attention to verb tense when using different conditional modes.Use a comma after the if-clause when the if-clause precedes the main clause.What Are the Different Types of Conditional Sentences? There are four different types of conditional sentences in English. Each expresses a different degree of probability that a situation will occur or would have occurred under certain circumstances.Zero Conditional SentencesFirst Conditional SentencesSecond Conditional SentencesThird Conditional SentencesLet’s look at each of these different types of conditional sentences in more detail.

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան