ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 482 մլն 600 հազար դրամ գումարի չափով՝ կապիտալ ծրագրերի իրականացման համար:
Որոշմամբ վերաբաշխման արդյունքում առաջացած մնացորդը՝ 324 մլն 760 հազար դրամն ուղղվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ:
Որոշմամբ նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ կապիտալ ծրագրերն ունեն երեք հիմնական ուղղություն՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում և փորձաքննություն, որում ներառված է 10 ծրագիր, շինարարական աշխատանքների իրականացում՝ 10 ծրագիր և գույքով հագեցվածություն, որը վերաբերում է 5 կազմակերպության: «Ընդ որում՝ ցանկում ներառված են թե՛ կրթական, թե՛ մշակութային, և թե՛ մարզական հաստատություններ: Կրթական հաստատությունների շարքում առկա են «500 մանկապարտեզ, 300 դպրոց» ծրագրում ներառված նախագծեր, որոնք վերաբերում են մոդուլային մանկապարտեզներին: Օրինակ՝ այս որոշմամբ միջոցներ են հատկացվում ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրի մանկապարտեզի համար, որտեղ տարիներ շարունակ խնդիր կար, և ահա կունենանք մոդուլային տիպի 250 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի հնարավորություն: Կարևորում եմ ՀՀ Կոտայքի մարզի Զովունի գյուղում թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճի կառուցումը: Սա առաջին փորձն է այս տիպի մարզադահլիճների կառուցման. մյուս մարզերում ևս նախատեսվում են նման մարզակառույցներ, որոնք թույլ կտան էապես զարգացնել խաղային մարզաձևերով զբաղվելու հնարավորությունը մարզերում»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ մի շարք կարևոր ծրագրեր կան նաև մշակութային հաստատությունների բարեկարգման և գույքով հագեցվածության համար:
Նախագծանախահաշվային փաստաթղթեր
ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում «Մոդուլային» տիպի 250 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ /կառուցում/
ՀՀ Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ /կառուցում/
«Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ /հրաձգարանների արտաքին և մուտքի դարպասի կողային պատերի ամրացում/
ՀՀ Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Զովունի գյուղում թեթև կոնստրուկցիաներով մարզադահլիճ /տեղակապում, կցակառույցի իրականացում, բարեկարգում/
«Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ /Երևանի Պռոշյան 1 փակուղի 1 հասցեում գտնվող շինության նախագծի փորձաքննություն/
«Երևանի Վ. Համբարձումյանի անվան թիվ12 հիմնական դպրոց» ՊՈԱԿ /կաթսայատան վերազինում/
«Վաղարշապատի Մեսրոպ Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոց» ՊՈԱԿ /նոր շենքի կառուցում («Էսքիզային նախագիծ» փուլ)/
«Արտաշատի ավագ դպրոց» ՊՈԱԿ /5-րդ մասնաշենքի քանդում/
«Գյումրու «Ֆոտոն» վարժարան» ՊՈԱԿ /ներքին ջեռուցման իրականացման նախագծի փորձաքննություն/
«Ախուրյանի Նիկոլ Աղբալյանի անվան ավագ դպրոց» ՊՈԱԿ /մարզադահլիճի մասնաշենքի կառուցման նախագծի փորձաքննություն/
Շինարարական աշխատանքներ
«Երևանի պետական հումանիտար քոլեջ» ՊՈԱԿ /հարթ տանիքը լանջավոր տանիքի վերակառուցում/
«Երևանի թիվ 4 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ /տանիքի նորոգում/
«Երևանի թիվ 9 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ /տանիքի նորոգում/
«Երևանի պարարվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ /ուսումնական թատրոնի մասի նախասրահի տանիքի նորոգում/
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ /«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի ներտարածքային հետիոտնային մայթերի սալիկների, արտաքին լուսավորության վերականգնում/
«Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ /մասնակի նորոգման մեկնարկային աշխատանքներ/
«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան» ՊՈԱԿ /կաթսայատան վերազինում/
«Ապարանի ֆիզիկամաթեմատիկական ավագ դպրոց» ՊՈԱԿ /դասասենյակների, միջանցքների և մարզադահլիճի հիմնանորոգում/
«Ալավերդու թիվ 5 ավագ դպրոց» ՊՈԱԿ /կաթսայատան կառուցում և ներքին ջեռուցման իրականացում/
«Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ /հովացման համակարգի արդիականացում/
Գույք
«Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ /գույք և սարքավորումներ/
«Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ /ցանցային սերվերներ/
«Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ /դյուրակիր համակարգիչներ/
«Վանաձորի Սայաթ-Նովայի անվան թիվ 10 ավագ դպրոց» ՊՈԱԿ /մարզական գույք/
«Լանջիկի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ /գույք և տեխնիկա/
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…