ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն

Սեպտեմբերի 18, 2023
Սպորտային լուրեր

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում ավարտված ծանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի տղամարդկանց հավաքականը թիմային առաջին հորիզոնականն է զբաղեցրել:

Մրցումային վերջին օրը՝ սեպտեմբերի 17-ին, Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարազդատ Լալայանը կարիերայում երկրորդ անգամ հռչակվել է աշխարհի փոխչեմպիոն՝ երկամարտի 460 կգ արդյունքով։

Պոկում և հրում վարժություններում Լալայանը փոքր բրոնզե մեդալներ է նվաճել՝ գլխավերևում պահելով 212 և 248 կգ կշռող ծանրաձողերը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ երկամարտի 450 կգ արդյունքով (200+250 կգ)։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել։

Հայազգի ծանրորդ, օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, որը ներկայացնում է Բահրեյնը, երկամարտի 459 կգ (213+246 կգ) արդյունքով կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին:

Աշխարհի չեմպիոնի կոչմանը կարիերայում 7-րդ անգամ արժանացել է վրացի Լաշա Տալախաձեն` երկամարտի 473 կգ արդյունքով։

Հիշեցնենք՝ Հայաստանի տղամարդկանց հավաքականը երկամարտի երկու մեդալ է նվաճել ԱԱ-ում։ Հայաստանի մյուս մեդալը նվաճել էր 67 կգ քաշային Գոռ Սահակյանը՝ երկամարտի 312 կգ (142+170) արդյունքով դառնալով բրոնզե մեդալակիր:

Գոռ Սահակյանը նաև փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում:

Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները՝

Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն ու ռեկորդակիր Անդրանիկ Կարապետյանը 89 կգ քաշայինների պայքարում երկամարտի 377 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը (175 + 202 կգ): Պոկում վարժությունում գլխավերևում պահելով 175 կգ կշռող ծանրաձողը՝ Կարապետյանն արժանացել է այս վարժության փոքր ոսկե մեդալին:

81 կգ քաշայինների պայքարում Եվրոպայի գործող չեմպիոն Ռաֆիկ Հարությունյանը պոկում վարժությունում գլխավերևում պահելով 162 կգ ծանրաձողը՝ նվաճել է փոքր բրոնզե մեդալ:

Եվրոպայի գործող չեմպիոն Գարիկ Կարապետյանը երկամարտի 393 կգ (183+210 կգ) արդյունքով գրավել է 5-րդ տեղը։ Պոկում վարժությունում Կարապետյանը գլխավերևում պահել է 183 կգ ծանրաձողը, նվաճել է փոքր արծաթե մեդալ և սահմանել երիտասարդների աշխարհի ռեկորդ։ Երկամարտի արդյունքով ևս Կարապետյանը երիտասարդների աշխարհի ռեկոդ է սահմանել։

Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը երկամարտի 394 կգ (178+216 կգ) արդյունքով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը։

Աշխարի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը երկամարտի 372 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ (164+208 կգ), իսկ Եվրոպայի կրկնակի չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանը՝ 9-րդ հորիզոնականը՝ երկամարտի 368 կգ արդյունքով (168+200 կգ):

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը՝ երկամարտի 450 կգ արդյունքով (200+250 կգ)։ Հրում վարժությունում Մարտիրոսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճել։

Հիշեցնենք՝ աշխարհի 88-րդ առաջնությանը 120 երկրների ավելի քան 700 մարզիկ-մարզուհիներ էին հայտավորված: Ծանրամարտի աշխարհի առաջնությունը վարկանիշային էր Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…