ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սուրբ Զատիկ. միջոցառում Աբովյանի հ.2 հիմնական դպրոցում

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 14-ին Կոտայքի մարզի  Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի IIIա դասարանի դասվար Ա.Մեղրյանը կազմակերպել էր «Սուրբ Զատիկ» խորագրով միջոցառում՝ նվիրված Հիսուս Քրիստոսի խաչելությանը և հարությանը:

Դահլիճը ձևավորված էր գարնանային գեղեցիկ ծաղիկներով, պատրաստել էին Հիսուսի ժայռափոր  «գերեզմանը», մեծ պաստառի վրա նկարել էին Արարատ լեռը և Նոյյան տապանը: Ըստ ավանդույթի պատրաստել էին մի առատ սեղան՝ չամիչով եփած փլավ,ներկած հավկիթներ, ձուկ, բանջարեղեն, կարմիր գինի, որոնցից յուրաքնչյուրն ունի իր խորհուրդը:

Երեխաներն իրենց խոսքում նշեցին, որ այդ օրվա սեղանի զարդը Զատիկի կարմիր ձուն է, որը խորհրդանշում է խաչի վրա մարդկանց մեղքերի թողության համար Հիսուսի թափած արյունը: