ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ժաննա Անդրեասյանն ընդունել է հաշմանդամային սպորտում մեդալների արժանացած մարզիկներին

Սեպտեմբերի 14, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների, որոնք վերջերս հաջող ելույթներ են ունեցել միջազգային տարբեր հարթակներում և մեդալներ նվաճել:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի պարալիմիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը, Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանը, «Խուլերի հայկական սպորտային կոմիտեի» նախագահ Գրիգոր Գրիգորյանը, մարզիկներ, մարզիչներ, պարալիմպիկ կոմիտեի և ՀԿ-ների այլ ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է ներկաներին և շնորհավորել տարվա ընթացքում գրանցած հաջողությունների ու նվաճումների առթիվ:

«Տարիներ շարունակ խոսում էինք այն մասին, որ հաշմանդամային սպորտում ևս պետք է հաջողություններ ունենանք, և պետության կողմից վերջին տարիների ֆինանսավորման ավելացումները պետք է տան իրենց արդյունքը: Շատ ուրախալի է, որ մի քանի ուղղություններով դրական արդյունքներ ունենք: Սա վկայում է այն մասին, որ հաշմանդամային սպորտը մեր երկրում նույնպես զարգանում է, ու մենք կարող ենք դրական ակնկալիքներ ձևավորել նաև Պարալիմպիկ խաղերի մասնակցության հետ կապված: Վստահեցնում եմ՝ բոլոր նախաձեռնություններում Կառավարությունն՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարության, ձեր կողքին է: Մենք պատրաստ ենք քննարկել նաև բոլոր հարցերն ու խնդիրները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Մարզիկներին շնորհավորել և կատարած մեծ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Այս հաջողություններն իսկապես ոգևորիչ են և հույս են տալիս, որ մենք վերջապես Փարիզի 2024 թվականի Պարալիմպիկ խաղերին մասնակցելու ենք պատշաճ թիմով: Ունենք մարզիկներ, որոնք շատ մոտ են վարկանիշները լրացնելուն և կարող են ուղեգիր ապահովել: Այս ասպարեզում այսօր իսկապես շատ լուրջ տեղաշարժ կա, ինչն ուրախացնում է: Քննարկում ենք նաև միջազգային մրցաշար ընդունելու հնարավորությունը: Երբ ենթակառուցվածքներն ավելի լավ տեսքի բերենք, ինչն արդեն ընթացքի մեջ է, կկարողանանք նաև միջազգային մրցումներ անցկացնել հաշմանդամային սպորտի ասպարեզում: Պետությունն այս ուղղությամբ բավականին լուրջ աշխատանք է կատարում: Հուսով եմ՝ մոտ ապագայում մեր մարզիկներն ավելի հարմարավետ պայմաններ կունենան: 2024 թվականն օլիմպիական տարի է: Ամեն ինչ կանենք, որ այս ասպարեզում ևս լավ թիմով մեկնենք Փարիզ»,- ասել է Կարեն Գիլոյանը և հաջողություններ մաղթել մարզիկներին:

Հանդիպման ընթացքում հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ բարձրացրել են մի շարք հարցեր, որոնք վերաբերել են մարզիկների համար վիտամինների տրամադրմանը, բժշկական հետազոտությունների, մարզահագուստի, ինչպես նաև մրցաշարերի մասնակցության համար հավասար մրցակցային պայմանների ապահովմանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը վստահեցրել է՝ վերոնշյալ հարցերը հաշմանդամային սպորտի զարգացմանն ուղղված նախարարության մտահոգությունների և առաջնահերթությունների տիրույթում են, և սահմանված ժամկետներում լուծում կստանան: Անդրադառնալով միջազգային մրցաշարերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում Հայաստանի հավաքականների մասնակցության և կազմի ձևավորման հարցին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդգծել է՝ թիմերի ձևավորման նպատակով անհրաժեշտ է անցկացնել Հայաստանի առաջնություններ կամ ստուգողական մրցաշարեր, որոնց մասին շահագրգիռ բոլոր կողմերը նախապես պետք է տեղեկացված լինեն ու մասնակցության իրավունք ունենան՝ ազնիվ ու արդար մրցակցության ապահովման նպատակով:

Հաշմանդամային սպորտով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ լինել միասնական ու համատեղել ջանքերը՝ ի շահ հայկական սպորտի համընդհանուր հաջողությունների:

Հաշմանդամային սպորտի ներկայացուցիչները վերջին շրջանում մի շարք խոշոր մրցաշարերի են մասնակցել: Մասնավորապես, Հայաստանի բազկամարտի ֆեդերացիայի հավաքական թիմը ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Ղազախստանի Ալմա֊Աթա քաղաքում մասնակցել է պարաբազկամարտի աշխարհի 25֊րդ առաջնությանը և 5 ոսկե, 1 արծաթե ու 2 բրոնզե մեդալ նվաճել: Հայաստանի թիմի կազմում պարաբազկամարտի աշխարհի չեմպիոններ են հռչակվել մինչև 55 կգ քաշային Սարգիս Հարությունյանը (ձախ ձեռքով), մինչև 80 կգ քաշային Սարգիս Ստեփանյանը (ձախ ձեռքով) և +65 կգ քաշային Նաիրա Մեսրոպյանը (աջ և ձախ ձեռքով): ԱԱ-ի հաղթող է ճանաչվել նաև 65 կգ քաշային Գուրգեն Անտոնյանը՝ մինչև 24 տարեկանների պայքարում:

Աջ ձեռքի մրցումներում փոխչեմպիոնի տիտղոսը նվաճել է մինչև 75 քաշային Հայկ Ստեփանյանը, իսկ Սարգիս Հարությունյանը (մինչև 55 կգ) և Շահեն Բաբայանը (մինչև 65 կգ) դարձել են բրոնզե մեդալակիրներ:

«Խուլերի հայկական սպորտային կոմիտեի» ներկայացուցիչները սեպտեմբերի 2-12-ը Ղրղզստանի մայրքաղաք Բիշքեկում մասնակցել են խուլերի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը և հայրենիք վերադարձել 2 ոսկե, 2 արծաթ, 4 բրոնզե մեդալով:

Մեծահասակների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է հունահռոմեական ոճի ըմբիշ Սենիկ Սերոբյանը: 55 կգ քաշային կարգում Սերոբյանը ջախջախիչ հաղթանակներ է տարել թուրք (13:5), ուկրաինացի (14:4), ղազախ (8:0), պարսիկ (13։6) և բուլղարացի (9։0) մարզիկների նկատմամբ։ Սենիկը կարիերայում երրորդ անգամ է հռչակվել աշխարհի չեմպիոն: Սենիկ Սերոբյանը նաև Սուրդլիմպիկ խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի հնգակի փոխչեմպիոն։ Մեծահասակների կարգում արծաթի մեդալակիր է դարձել 87 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը:

Երիտասարդների պայքարում 97 կգ քաշային Մուրադ Գասպարյանն արծաթե մեդալ է նվաճել ազատ, բրոնզե մեդալ՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտում, իսկ Գաբրիել Ամիրխանյանը 72 կգ քաշայինների պայքարում դարձել է բրոնզե մեդալակիր:

Պատանիների պայքարում ոսկե մեդալին արժանացել ու պատվո հարթակի առաջին աստիճանին է կանգնել հունահռոմեական ոճի ըմբիշ, 51 կգ քաշային Արման Ասատրյանը։ Պատանի ըմբիշը հանդես է եկել նաև ազատ ոճում ու բրոնզե մեդալ նվաճել: 55 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Գևորգ Սողոյանն էլ նույն տարիքային խմբում դարձել է բրոնզե մեդալակիր:

Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել նաև Դուբայում անցկացված պարածանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում: Մեր մարզիկներից Խորեն Ծատուրյանը ոսկե ու արծաթե մեդալներ է նվաճել։ 49 կգ քաշային կարգում հայ մարզիկն առաջին տեղն է գրավել ընդհանուր բարձրացրած քաշերի հաշվարկով, իսկ լավագույն բարձրացրած քաշ հաշվարկով գրավել է երկրորդ տեղը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Արթուր Բաբայանը ցույց է տվել 4-րդ արդյունքը։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…

  • ՄԵԴԻԱԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՎԼՈԳԻՆԳ

    Թեմայի հեղինակ՝ Տ. Յափունջյան

    1. Մեդիագրագիտություն · Ի՞նչ է նշանակում լինել մեդիագրագետ: Ինչպես ստանալ, սպառել և տարածել տեղեկատվությունը: Ինչպես զատել արժանահավատ և սուտ տեղեկությունները: Ինչու է անհրաժեշտ կասկածել ցանկացած տեսակի տեղեկատվության հավաստիությանը: Ինչպես չդառնալ…

  • ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ և ծնողներ, սիրելի երեխաներ․ «Հայաստանի օպերատորների միություն» ՀԿ-ն Հեռահաղորդակցության միջազգային միության (ITU) հետ համատեղ Հայաստանում անցկացնում է Երեխաների առցանց անվտանգությանը նվիրված ծրագիր: Ծրագրի շրջանակներում ստեղծված «Համացանցի ռեսուրսների անվտանգ…

  • Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets)

    Թեմայի հեղինակ՝ Lusman

    «Գիտելիքների ստուգման ինտերակտիվ թեստերի ստեղծում (Liveworksheets)» թեմայով դասընթաց: Դասընթացավար՝ Լուսինե Մանուկյան (lusine@ktak.am) Մեկնարկ՝ 01.05.23 ավարտ՝ 07.05.2023թ Դասընթացին միանալու և նյութերին ծանոթանալու համար՝ https://dlc.armedu.am/course/view.php?id=84 (https://dlc.armedu.am/course/view.php?id=84&fbclid=IwAR2O

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

    ՀՀ ԿԳՄՍՆ «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամը մշակում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման աշխատակարգ և ուղեցույց: Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցը հանդիսանում է ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված վերապատրաստող կազմակերպություն։ Վերապատրաստումների անցկացման ընթացքում ձեռք բերված փորձը հուշեց գրել այս ծրագիրը, որը հիմք կհանդիսանա ուսուցիչների ինքնագնահատման գործիքների ստեղծման համար։ Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատումը նախատեսվում է իրականացնել ուսուցչի  ինքնագնահատման, ինչպես նաև ուսումնական հաստատության տնօրենի, տնօրենի տեղակալի, առարկայական մեթոդական միավորման նախագահի դիտարկումների և դասալսումների միջոցով: Գնահատումն իրականացվելու է ամեն տարի՝ սեպտեմբեր-հունվար ամիսներին: Ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքների գնահատման ենթակա են տվյալ հանրակրթական ուսումնական հաստատության ընթացիկ ուստարում հերթական ատեստավորման ենթակա բոլոր ուսուցիչները: Դպրոցի տնօրինությունը չունի գործընթացը լիարժեք  վերահսկելու  և կարիքների վերհանման  գործուն մեխանիզմներ, իսկ ուսուցիչը՝  ինքնագնահատման գործիքներ,  որը կառաջացնի որոշակի խուճապ ուսուցիչների մոտ։ Ելնելով վերոհիշյալից ԿԶՆԱԿ հիմնադրամի կողմից առաջարկվող ինքնագնահատման հարցաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է ապահովել ուսուցիչների մասնագիտական կարիքների վերհանման անկողմնակալ, միջանկյալ  մեխանիզմ։ Ստեղծել ՈԻԿՀ (Ուսումնական կառավարման համակարգ) հարթակներից որևէ մեկի ՝ MS Teams, Google Classroom, Moodle  միջոցով հարցերի բանկ, որն իր մեջ կընդգրկի  շարունակական լրացվող հարցեր այն բոլոր բաղադրիչներից, որոնք ուսումնասիրվում են պարտադիր ատեստավորման ենթական ուսուցիչների վերապատրաստման ընթացքում։ Հարցաշարերը կկազմվեն Google Forms կամ MS Forms գործիքներով: Միջանկյալ գործիքները հնարավորություն կընձեռեն ուսուցիչներին  մինչև տնօրինության կողմից հարցաթերթիկի լրացումը բացահայտել իրենց կարիքները և լինել ավելի ինքնավստահ և ինքնուրույն շարունակաբար աշխատել իր մասնագիտական զարգացման վրա։ Գործիքի ստեղծումից հետո  կառաջարկենք վերապատրաստող կազմակերպություններին, որպեսզի նրանք ևս օգտագործեն այս միջանկայլ մեխանիզմը և վերապատրաստումների որակն ավելի բարձրացնեն, դարձնեն նպատակային, և´ ուսուցիչները, և´ վերապատրաստող կազմակերպությունները հնարավորություն կունենան իրենց աշխատանքի որակը բարձրացնելու, կաջակցենք ԿԳՄՍ նախարարությանը այս գործընթացը արդյունավետ անցկացնելու գործում։   Նմուշ օրինակ, որը սակայն մշտապես փոփոխվելու է և վերամշվելու պայմանավորված կրթական բարեփոխումներով։ Նախատեսում ենք նաև աջակցել մեթոդմիավորումներին դասալսումների վերլուծությունների համար։ Հարթակից օգտվելու հնարավորություն կստեղծվի նաև հանրակրթական դպրոցների  տնօրինությանը։   Հաստատված պետական և առարկայական նոր չափորոշիչներում կարևոր դեր է հատկացված սովորողների քննադատական մտածողության զարգացմանը, նախագծեր իրականացնելուն, որը սակայն  կարող է միայն իրականացնել այն ուսուցիչը որն ինքը ունի հետազոտական հմտություններ և կարողունակություններ:  Չափորոշչային պահանջները իրականացնելու համար անհրաժեշտ է առաջին հերթին զարգացնել ուսուցիչների մասնագիտական և հետազոտական հմտությունները: Շատ ուսուցիչներ ի վիճակի չեն խնդիրները բացահայտելու ինքնուրույն լուծումներ առաջարկելու առավել ևս դրանք լուծելու: Ուսուցիչները պարտադիր ատեստացիոն վերապատրաստումների ժամանակ լուրջ դժվարությունների են հանդիպում հետազոտական աշխատանքեր գրելու ընթացքում, մասսայական արտագրություններ, կոռուպցիոն ռիսկեր: Վերապատրաստումները ավարտվելուց հետո ուսուցիչները մեծամասամբ ի վիճակի չեն լինում ինքնուրույն լուծումներ գտնելու, դպրոցը կենդանի օրգանիզմ է, անընդհատ նոր փոփոխությունների կարիք կզգացվի: Հետևաբար այս պահին առաջնահերթություն է ուսուցիչների հետազոտական հմտությունների զարգացումը: Նախնական փուլում մեր կողմից կիրականցվի հարցում ուսուցիչների հետ, վերապատրաստում անցած  Շիրակի մարզի տարբեր շրջանների ուսուցիչների մոտ, բացահայտելու համար նրանց կրթական կարիքները, մասնավորապես հետազոտական աշխատանքներ իրականացնելիս, դասպլաններ կազմելիս:   Երկրոդ փուլում ընտրված ուսուցիչների հետ  ըստ իրենց կարիքների կանցկացվեն անհատական վերապատրաստումներ և հետազոտական հմտությունների զարգացման աշխատանքներ:   Գործնական մասում նրանց հետ կզարգացնեք հետազոտական աշխատանքներ գրելու  հմտություններ:  Արդյունքում կստեղծվի հետազոտական աշխատանքների բանկ, որը հասանելի կլինի մյուս ուսուցիչներին ևս, որոնք կարող են այդ հետազոտությունների արդյունքներն  օգտագործել  խմբակների և նախագծային ուսուցման աշխատանքները պլանավորելիս:   Բացահայտված կարիքները և առաջադրված խնդիրների լուծումները կփոխանցվեն ԿԳՄՍ նախարարություն  կրթական քաղաքականության ռազմավարություններ  մշակելու համար:

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 7-րդ դասարան

    Բարի գալուստ 7-րդ դասարանի   ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում  եմ  բոլորիս  արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:

  • Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների խմբակ Ախլաթյանի միջն. դպրոցում

    ՏՀՏ խմբակ

  • Տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաներ

    ՏՀՏ խմբակ

  • Ինտերակտիվ ընթերցանություն 4 ՙՙՕզի կախարդը՚՚