ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արտադպրոցական ուսումնական հաստատության մարզիչ-մանկավարժի, խմբակավարի և դասատուի պաշտոնների անվանացանկը. նախագիծ

Սեպտեմբերի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը։ Կսահմանվի նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների մանկավարժական աշխատողների (խմբակավարների) պաշտոնների անվանացանկն ու դրանց նկարագրերը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նույն ոլորտում և նույն նպատակի համար, ինչպես նաև երեխաների դաստիարակության գործընթացում նույն գործառույթներն իրականացնող մասնագետների համար ներկայում կիրառվում են տարբեր մոտեցումներ, չկան միասնական իրավակարգավորումներ, որը խիստ մտահոգիչ է։ ՀՀ-ում արտադպրոցական ուսումնական հաստատությունների ցանցը ձևավորվել է դեռևս խորհրդային տարիներին, սակայն առ այսօր որևէ իրավական ակտով սահմանված չէ հաստատության մանկավարժական աշխատողների անվանացանկն ու դրանց նկարագիրը, հետևաբար կարգավորված չեն պետության կողմից նրանց ներկայացվող գիտելիքների, կարողությունների և հմտությունների ներկայացվող ընդհանրական, որակավորման, կառավարչական, իրավական ակտերի իմացության պահանջները։

Ըստ վիճակագրության՝ 2022/2023 ուսումնական տարում երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցներում և մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններում դասավանդել Է 5237 ուսուցիչ, իսկ մանկապատանեկան մարզադպրոցներում մարզումներն իրականացրել են 2125 մարզիչ-մանկավարժներ։

Ակնկալվում է, որ առաջարկվող կարգավորումները թույլ կտան մեծացնել համակարգի գործառնության արդյունավետությունը, կխթանվեն համակարգի զարգացման հնարավորությունները, կապահովվի մանկավարժների մասնագիտական զարգացման և կատարելագործման շարունակականությունը, կկատարելագործվեն հաստատությունների կառավարման մեխանիզմները:

Ըստ նոր կարգավորումների, առաջարկվում է հաստատել՝

Արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների մանկավարժական աշխատողների, այդ թվում՝ պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների մանկավարժական աշխատողների (խմբակավարների) պաշտոնների հետևյալ անվանացանկը՝

  • տնօրեն, տնօրենի տեղակալ ուսումնադաստիարակչական (մեթոդական) աշխատանքների գծով, Գեղարվեստական ստեղծագործության բաժնի, տեխնիկական ստեղծագործության բաժնի, բնապահպանական բաժնի, մարզական և տուրիստական բաժնի, հայրենագիտության բաժնի և հաստատության ներսում գործող այլ արտադպրոցական ուղղվածության կառուցվածքային բաժինների ղեկավար, մանկավարժական աշխատող (խմբակավար):

Պետական և համայնքային երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների պաշտոնների հետևյալ անվանացանկը՝

  • տնօրեն, տնօրենի տեղակալ ուսումնական աշխատանքների գծով, բաժնի ղեկավար, մանկավարժ, գրադարանավար։

Պետական և համայնքային մանկապատանեկան մարզադպրոցների մանկավարժական պաշտոնների հետևյալ անվանացանկը՝

  • տնօրենի ուսումնական գծով տեղակալ, մանկավարժական աշխատող (մարզիչ-մանկավարժ),հրահանգիչ-մեթոդիստ, մարզիչ-փրկարար, ակրոբատիկայի մարզիչ, պարուսույց։

Նախագծի ընդունումը ենթադրելու է մի շարք ենթագործառույթներ, մասնավորապես՝ աշխատանքային պայմանագրերի վերանայում, նոր տարիֆիկացիոն մատյանների և հաստիքացուցակների մշակում և հաստատում։ Հաշվի առնելով խնդիրները, ինչպես նաև ոլորտային իրավակարգավորումները մեկ միասնական դաշտ բերելու անհրաժեշտությունը՝ հաստատվելու դեպքում առաջարկվում է որոշման ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2024 թվականի սեպտեմբերի 1-ը։

Նախագծի վերաբերյալ առաջարկությունները կարելի է ներկայացնել մինչև 2023 թվականի սեպտեմբերի 20-ը՝ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/6199

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…