ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հավերժ փառք զոհվածներին

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 14-ին Կոտայքի Ս.Վարդանյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները և դասղեկ Ա.Շահբազյանը կազմակերպել էին ցերեկույթ` նվիրված ապրիլյան քառօրյա պատերազմում ընկած քաջերի հիշատակին: 

Դպրոցն իր ցավակցությունը հայտնեց զոհված զինվորների և խաղաղ բնակիչների հարազատներին:
Աշակերտներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին զոհված զինվորներին, երախտիքի խոսքեր ուղղեցին նրանց հիշատակին, մեկ անգամ ևս փորձեցին ցույց տալ աշխարհին, որ հայ ժողովրդին ծնկի բերելն այդքան էլ հեշտ չէ: 

- Ձեր հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում: Մեր հայրենիքը կանգուն է, հպարտ իր քաջ մարտիկներով: 
Նրանք ներկայացրին պատմական փաստեր, որոնց ճնշման տակ ի վերջո աշխարհը տեղի կտա և կընդունի Հայոց ցեղասպանությունն ու նրան հաջորդած ոճրագործությունները և պատասխանատվության կենթարկվեն չարագործները:

Աշակերտները չմոռացան նաև ապրիլյան պատերազմի օրերին ռազմական գործողությունների մասնակից մեր դպրոցի շրջանավարտներին` 
Ավագ լեյտենանտ Խաչիկ Ոսկանյան
Ռաֆիկ Մելքոնյան
Արսեն Ապետնակյան
Մելիք Սիմոնյան
Արտյոմ Բաղդասարյան
Արթուր Ղազարյան:

Միջոցառմանն ուղիղ եթերով հետևում էր ապրիլյան պատերազմում զոհված հերոս Անդրանիկ Զոհրաբյանի մայրը` Ալլա Զոհրաբյանը: 
Աշակերտները երդվեցին շարունակել հերոսների կիսատ թողած գործը:

Հ.Թադևոսյան