ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Նոր կարգավորումներ ներառական կրթության ոլորտում. քննարկում ԱԺ-ում

Սեպտեմբերի 12, 2023
Լուրեր կազմակերպություններից

Սեպտեմբերի 11-ին մեկնարկած ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է ««Հանրակրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակն է նպաստել հանրապետությունում ներառական կրթության բարելավմանը:  

ՀՀ կրթական համակարգը որդեգրել է համընդհանուր ներառական կրթության ապահովման քաղաքականությունը, որն ենթադրում է ոչ միայն կրթական ծրագրերի, մեթոդաբանության առկայություն, այլև այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ ապահովված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիությունը, հավասար մասնակցության հնարավորություն և այլն:

Քննարկվող նախագծով մասնավորապես, առաջարկվում է մանկավարժական աշխատողների պարտականություններում ամրագրել պարտավորություն՝ ուղղված կրթական գործընթացում բոլոր սովորողների ակտիվ մասնակցությունը խթանելուն, այդ թվում՝ արտադասարանական և արտադպրոցական միջոցառումներում, և խտրականությունից զերծ միջավայր ապահովելուն: Բացի այդ՝ կսահմանվի դպրոցում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ծնողների փոխօգնության խումբ ստեղծելու իրավունքը, երեխայի կրթության իրավունքի իրացման, մանկավարժների և ծնողների հետ արդյունավետ փոխգործակցության համար:

Առաջարկվում է նաև ծնողի պարտականություններում ամրագրել՝ մասնակցության երեխայի անհատական ուսուցման ծրագրի իրականացմանը, աջակցություն դասապատրաստմանը և այլն:

Որպես հարակից զեկուցող հանդես է եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ Կառավարությունը ներկայացրած մի շարք առաջարկություններ ներառված են նախագծում: Կարևորելով օրենքի ընդունումը՝ նախարարը փաստել է, որ այն առավելապես արժեքային շեշտադրումներ է պարունակում:

«Նախագծով ընդգծվում է փոփոխությունները կյանքում կիրառելու կարևորությունը: Ներառական կրթությունը և ներառական միջավայրն առաջին հերթին կրթության համակարգում ներգրավված բոլոր կողմերի՝ ուսուցիչների, ծնողների, աշակերտների և բոլոր մարդկանց մոտեցումների և վերաբերմունքի մասին է: Այդ իմաստով ծնողների փոխօգնության խմբերի, նրանց առավել ակտիվ ներգրավվածությունն անհատական ուսուցման պլանների մշակման և իրականացման գործում, ինչպես նաև ուսուցիչների կողմից ոչ խտրական վերաբերմունքի և արժեքային շեշտադրումների ամրապնդումը կարող է էական ազդակ լինել այս ուղղությամբ աշխատանքների ինտենսիվ իրականացման համար: Կարծում եմ՝ սա նաև կամրապնդի այս ուղղությամբ ներկայում վարվող պետական քաղաքականությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ սեպտեմբերից գործում է ներառականության ֆինանսավորման նոր մոդելը, որը միտված է բարելավելու իրավիճակը:

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ օրենքի նախագիծն ամբողջությամբ համահունչ է Կառավարության՝ ոլորտում իրականացրած քաղաքականությանը և բխում է կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ռազմավարությունից:

Նախագծի հեղինակը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն է:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…