ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում՝ նվիրված Ավետիք Իսահակյանին

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Արմավիրի   հ.8  հիմնական   դպրոցում   տեղի ունեցավ   Ավետիք  Ւսահակյանին  նվիրված   գրական-երաժշտական միջոցառում:  Այն  կազմակերպել  էր  դպրոցի հայոց լեզվի  և գրականության  ուսուցչուհի  Հռիփսիմե  Վարդանյանը  8-րդ   դասարանցիների հետ:

Աշակերտները   ներկայացրեցին   Ավետիք Իսահակյանի  կյանքի հայտնի և անհայտ էջերը ,  արտասանեցին  նրա սքանչելի բանաստեղծությունները: Ներկաներին  հուզեցին Ավ. Իսահակյանի բանաստեղծությունների խոսքերով գրված երգերով, որոնց ներքո կատարվեցին պարային գեղեցիկ համարներ:

Միջոցառումը հայրենասիրական հզոր լիցք հաղորդեց բոլորին: Այն մեկ անգամ ևս հաստատեց, որ մեծ վարպետի՝ Ավետիք Իսահակյանի ստեղծագործությունը նրան ծնող մեր ժողովրդի նման հավերժ է,հարատև: