ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ծանոթացել է Հայաստանի կինոգործիչների միության գործունեությանը

Սեպտեմբերի 6, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Հայաստանի կինոգործիչների միություն և Կինոյի տուն:

Դանիել Դանիելյանը Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել կառույցում, ծանոթացել ենթակառուցվածքներին:

Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և նախագահի խորհրդական Արայիկ Մանուկյանը ներկայացրել են միության և Կինոյի տան շենքային պայմանները, իրականացված աշխատանքները: Նախարարի տեղակալին ներկայացվել է նաև միության գործունեությունը՝ անդրադառնալով առաջիկա անելիքներին:

Ծանոթանալով Կինոյի տան նորացված միջավայրին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է շենքային պայմաններում ներառականության ապահովումը: Նա հետաքրքրվել է կազմակերպվող միջոցառումներին հանրության ակտիվությամբ և մասնակցությամբ:

Փոխնախարարին ներկայացվել է նաև «Հայկական կինոյի 100-ամյակին նվիրված կինոդերասանների աստղերի պուրակի» կառուցման նախագիծը, որը լինելու է միության շենքին հարակից հատվածում:

Դանիել Դանիելյանի նշմամբ՝ հայկական մշակույթի պահապանները արվեստագետներն են, ոլորտի ներկայացուցիչները, և նախարարությունը մշտապես պատրաստակամ է նպաստելու կինոյի ոլորտի զարգացմանը միտված արդյունավետ նախաձեռնություններին, նոր գաղափարների և ծրագրերի իրականացմանը:

Նախարարի տեղակալը հետաքրքրվել է նաև «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքով, գրանցած արդյունքներով: Նա կարևորել է փառատոնի միջոցով միջազգային համագործակցության ամրապնդումը:

Այցի ընթացքում քննարկվել են ոլորտի խնդիրները, հայաստանյան ու միջազգային համագործակցությանն ուղղված կարևոր ծրագրերը, դրանց իրականացման ընթացքը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…