ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դու մեր դպրոց, սիրասուն

Սեպտեմբերի 5, 2023
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերյան զանգ, զիլ ղողանջիր,
Մեզ քո գիրկը կրկին կանչիր...
Այսօր տոն էր, ուրախություն։

Տավրուսի միջնակարգ դպրոցի սաները մեծ խանդավառությամբ էին սպասում շոգ ամառային արձակուրդներից հետո նոր 2023-2024 ուսումնական տարվան։ Աշակերտների շուրթերից հնչեցին միայն խաղաղության, հայրենասիրության բանաստեղծություններ ու երգեր։ Դպրոցի տնօրեն Վիլյամ Թորոսյանը շնորհավորեց սաներին, ուսուցիչներին, ներկաներին, ընթերցեց ՀՀ Սյունիքի մարզպետ պարոն Ղուկասյանի ուղերձը և գրկաբաց դպրոց ընդունեց սաներին ու միակ առաջին դասարանցի Վիկա Ստեփանյանին, ով էլ տնօրենի հետ հնչեցրեց առաջին զանգը։ Կապանի N զորամասի հրամանատարական կազմից ավագ սերժանտը շնորհավորեց օրվա կապակցությամբ ու մաղթեց խաղաղություն, անամպ երկինք, առողջություն և ուսման մեջ հաջողություններ։ Վերջում դասվար Դիաննա Հովհաննիսյանն էլ բացեց անակնկալներով լի դասարանի դուռը և հիացրեց աշակերտներին։

 Տավրուսի միջնակարգ դպրոց

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…