ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Առանց գրքի արվեստ ու կրթություն գոյություն չունի». ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյան

Սեպտեմբերի 4, 2023
Մշակութային լուրեր

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան:

ԿԳՄՍ փոխնախարարը գրադարանի փոքրիկ հյուրերի հետ դիտել է «Անտառային դասեր» ինտերակտիվ տիկնիկային ներկայացումը: Դանիել Դանիելյանը շնորհավորել է դպրոցականներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ՝ հորդորելով նրանց լավ սովորել ու սիրել գիրքը:

«Ես ևս բազում գեղեցիկ հիշողություններ ունեմ այս գրադարանում: Տարիներ հետո կարծես վերադարձել եմ իմ տուն՝ հարազատ վայր: Առանց գրքի արվեստ ու կրթություն գոյություն չունի: Գիտելիքների ձեռքբերումը սկսվում է գրադարանից»,- ասել է նախարարի տեղակալը:

Կարևորելով մանկապատանեկան գրադարանների դերը երեխաների կրթության գործում՝ փոխնախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայաստանի մարզերի համայնքային գրադարաններում մանկապատանեկան գրականության համալրմանը: «Գրքերը բավականին մաշված են, քանակն էլ՝ խիստ սահմանափակ», - նշել է Դանիել Դանիելյանը:

Այնուհետ ԿԳՄՍ նախարարի տեղակալը գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հետ շրջայց է կատարել գրադարանի սրահներում՝ ծանոթանալով ընթացիկ աշխատանքներին, խոսելով ընթերցողների հետ, հետաքրքրվել, թե ինչպիսի գրականություն են նախընտրում կարդալ:

Նախարարի տեղակալի այցերը մշակութային հաստատություններ կշարունակվեն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…