ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երկրպագություն ուժի, գիտության և դպրության

Սեպտեմբերի 4, 2023
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 1-ն ազդարարում է նոր ուսումնական տարվա սկիզբը և նշվում որպես գիտելիքի և դպրության պետական տոն:

Նոր հորիզոններ բացահայտելու խանդավառությամբ դպրոցի բակում այսօր թևածում էր տոնական տրամադրությունը: Աշակերտ, ծնող, բարեկամ, ընկեր, ուսուցիչ միավորվել են ու հիշարժան դարձրել 2023-2024 ուստարվա առաջին օրը:

Հայտնի ճշմարտություն է, որ երկրի հարստության ոսկե երակը դպրոցն է, որտեղ ձևավորվում է ժամանակակից, կրթված, աշխատասեր ու հայրենասեր քաղաքացին` մեր պետության կերտողն ու կրողը. Այս տրամաբանությամբ առաջին զանգի ղողանջների ներքո, առաջին դասարանցիներին կրթօջախի գիրկն ընդունեց տնօրեն Սիրանուշ Հարությունյանը:

Միջոցառմանը ներկա էր ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Մնացականյանը, ով ներկաներին փոխանցեց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի շնորհավորական ուղերձը:

Միջոցառման վերջում Կապանի N զորամասի ուսումնական գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր Պետրոսյանի շնորհավորանքի ուղեկցությամբ համակազմը ծաղիկներ խոնարհեց դպրոցի Փառքի սրահում անմահացած շրջանավարտների հիշատակին ու բոլոր դասարաններում սկսեցին խաղաղության դասեր:

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Արվեստը դպրոցում որպես արտթերապիա

    Թեմայի հեղինակ՝ Armine1988

    (filedata/fetch?filedataid=12060) Արվեստը դպրոցում որպես արտթերապիայի միջոց Այժմ դպրոցն այլևս միայն գիտելիք փոխանցող միջավայր չէ․ այն նաև երեխայի հոգեբանական անվտանգության, ինքնարտահայտման տարածք է:Այս միջավայրում արվեստը դառնում է ոչ միայն գեղագիտական կրթության…

  • Առաջին դասարանցու հարմարումը դպրոցին

    Թեմայի հեղինակ՝ Նանե Հարությունյան

    Հարգելի՛ գործընկերներ, լինելով դասվար, գիտեմ, թե որքան հաճելի և, միևնույն ժամանակ, պարտավորեցնող ու դժվար է նոր սերունդ ընդունել դպրոց: Առաջին դասարանցու հարմարումը դպրոցական կյանքին բարդ և պատասխանատու շրջան է: Այն…

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…