ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանը մենք բոլորս ենք

Սեպտեմբերի 26, 2016
Դպրոցական անցուդարձ

Մասիսի հ.3 հիմն. դպրոցում սեպտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Հայաստանը մենք բոլորս ենք» խորագրով միջոցառում` նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Սեպտեմբերի 21-ը ամեն հայի հոգում ու մտքում ամրագրված է իբրև մի գեղեցիկ տոն, որը վերստին արժևորում է անկախության գաղափարը, մեզ համակում հայրենիքն անմնացորդ սիրելու, շենացնելու, պահպանելու եռանդով: Միջոցառմանը մասնակցում էին 5-9-րդ դասարանի աշակերտները:

Միջոցառումը սկսվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով,հայրենասիրական երգ ու պարով, հայրենիքին նվիրված բանաստեղծություններով:Միջոցառման ընթացքում աշակերտները կրում էին եռագույնը խորհրդանշող փոքրիկ ժապավեններ: Դահլիճում տիրում էր տոնական և ուրախ տրամադրություն: Միջոցառմանը ներկա էին տնօրենությունը, ուսուցիչներ և աշակերտներ:

Թող անկախ Հայաստանի բոլոր առավոտները խաղաղ բացվեն,թող հայրենիքի կապույտ երկնի տակ հավերժ փողփողա հայոց եռագույնը, ապրի, զորանա, ստեղծագործ հայը:

Հա՜յ ժողովուրդ,շնորհավոր Անկախության տոնդ: