ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ի հուշ Մեծ եղեռնի» խորագրով ստեղծագործական մրցույթի ամփոփում

Ապրիլի 19, 2017
Լուրեր կազմակերպություններից

Ապրիլի 13-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում գնահատող հանձնախմբի կողմից ամփոփվեց «Ի հուշ Մեծ եղեռնի» ծրագրի շրջանակում հայտարարված ստեղծագործական մրցույթի արդյունքները: Մրցույթին մասնակցած  14-18 տարեկան  49 դեռահասներից լավագույն ստեղծագործական աշխատանքների հեղինակներ ճանաչվեցին`

շարադրություն`

I տեղ - գորգագործության խմբակի սան` Գայանե  Հովհաննիսյան

II տեղ - հագուստի մոդելավորման խմբակի սան` Աիդա Դեմիրճյան

III տեղ - խեցեգործության խմբակի սան` Սեդա Ղազարյան

նկարչություն`

I տեղ – գեղանկարչության խմբակի սան` Վահրամ Համբարյան

II տեղ մանրանկարչության խմբակի  սան` Գոհար Թումանյան

III տեղ մանրանկարչության խմբակի  սան` Յուրա Պոլեյան:

հագուստի մոդելավորում՝ Վարդուհի Կողպեցյան

կարպետագործություն ՝ Ասյա Հակոբյան:

 

Խմբային աշխատանքներ.

սահիկահանդես`

համակարգչային  խմբակի  10 սան

դեկորատիվ-կիրառական արվեստ՝

փայտարվեստի խմբակի 8 սան

գոբելենագործության խմբակի  4 սան

Մրցույթի շրջանակում կենտրոնի ռադիոկապի խմբակի սաները ապրիլի 24-ին ռադիոկապի միջոցով ամբողջ աշխարհում կտարածեն տեղեկատվություն Հայոց ցեղասպանության մասին:

Վերոնշյալ խմբակների սաները` որպես խրախուսանք, կմասնակցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր կազմակերպվող այցին:

 

Հ. Սարգսյան