Դպրոցական ոչ մի հանդիսություն համեմատելի չէ Այբուբենի հրաժեշտի տոն-ծիսակատարության հետ, որը հիմք ու պատվարն է կայացման հետագա ողջ ճանապարհի համար, որովհետեւ ինչպես օտարության մեջ իր ինքնությունն անխառն ու անապակ պահած հայ պոետն է ասել` «Հայ լեզուն տունն է հայուն»: Ահա այսպիսի խորախորհուրդ տոն-ծեսի էր նման Կապանի N13 հիմնական դպրոցի I «ա» «բ» դասարանի «Մայրենի լեզու, մայրենի բարբառ» հանդիսությունը: Դասվարներ Հասմիկ Մելքոմյանն ու Լուսինե Սարգսյանը մանկավարժի իրենց հարուստ «շտեմարանից» կարողացել էին Այբուբենի հրաժեշտի` սովորական թվացող ցերեկույթը վերածել մայրենի լեզվի, հայոց տառերի, Այբուբենի հանդեպ խոնարհումի, հիացումի ու երկրպագության հանդիսության` երեխաների հոգուն, սրտին ու գիտակցությանը հասցնելով մայրենիի դերը, նշանակությունը, իմաստը, ոգին: Ողջունելով առաջիններին` Այբուբենի հրաժեշտի տոնի առթիվ, դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանըանը նշեց, որ «Մեծն Մաշտոցն իր երկնած այբուբենը մի հրաշքով դարձրել է զրահ ու դրանով պատել իր ողջ ազգին` մեզ տալով բոլոր ժամանակների անպարտելիության հզորություն։ Մեր լեզվի պաշտպանությունը բոլորիս գործը պետք է լինի, և ինքնապահպանության մշտարթուն զգացումով պետք է արժանի լինենք գովասանքի»։
Իսկ տոնական օրը մեր շուրթերով հնչած Մայրենին անաղարտ պահելու երդումը, հուսանք, անխախտ կլինի, և այս տողերով կասենք.
Մայրենի լեզու, դու հնչուն իմ խոսք,
Երգի պես անուշ և սրտապարար,
Շունչ տվիր ու հույս մեզ հավերժապես,
Աչքի լույսի պես պահում եմ ես քեզ...
ՄԿԱ գծվ փոխտնօրեն՝ Ժաննա Վարդանյան
Ժամանակակից կրթական համակարգի առանցքային նպատակներից մեկը ոչ միայն պատրաստի գիտելիք փոխանցելն է, այլև ինքնուրույն, վերլուծող և քննադատաբար մտածող անհատ ձևավորելը: Մայրենի լեզվի դասաժամերը լավագույն հարթակն են այս կարողունակությունը զարգացնելու համար,…
Ձևավորող գնահատումը տարրական դպրոցում․ ինչպե՞ս «չափել» սովորելու ընթացքը՝ առանց ստրեսի Տարրական դասարաններում ձևավորող (ձևավորվող) գնահատումն ուղղակի միավոր չդնելու մասին չէ: Սա ուսուցման ռիթմը զգալու, յուրաքանչյուր աշակերտի ընկալման «սպիտակ բծերը» ժամանակին…
Նախաբան Կրտսեր դպրոցական տարիքը երեխայի զարգացման ամենազգայուն և պատասխանատու փուլերից է, որտեղ ձևավորվում են նրա ճանաչողական հետաքրքրությունները, տրամաբանությունն ու սովորելու մոտիվացիան: Հայաստանի հանրակրթական նոր չափորոշչի (ՀՊՉ) ներդրման պայմաններում ուսուցչի առջև…
«Լռությունը որպես արվեստ» Կոնցեպտ Լռությունը սովորաբար ընկալվում է որպես ձայնի բացակայություն, սակայն արվեստում այն կարող է դառնալ արտահայտման ինքնուրույն լեզու: Այն կարող է խոսել դատարկ տարածության, հայացքի, գույնի, ստվերի, ձևի,…
Ողջույն, սիրելի գործընկերներ: Տարրական դասարան մտնելիս մենք ամեն օր ականատես ենք լինում միևնույն պատկերին. մի աշակերտը վայրկյանների ընթացքում ավարտում է առաջադրանքն ու ձանձրանում, երկրորդը դեռ փորձում է հասկանալ պայմանը, իսկ…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց