ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սուրբ Զատիկ 

Ապրիլի 19, 2017
Դպրոցական անցուդարձ

Սուրբ Զատիկ  կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի նշվում է ապրիլի 16-ին: Այս օրը Քրիստոնյա աշխարհը  տոնում է իր Փրկչի հարության տոնը: «Զատիկ»  նշանակում է անցում չարչարանքներից: Զատիկը շարժական տոն է, այսինքն յուրաքանչյուչ տարի նրա նշման օրը փոխվում է: Ենոքավանի միջնակարգ դպրոցում ապրիլի 16-ին նշվեց Սուրբ Հարության  տոնը: Միջոցառման կազմակերպիչն էր Հայոց եկեղեցու պատմության ուսուցչուհի Սոնա Սառիկյանը և բոլոր դասվար-դասղեկները: Միջոցառմանը ներկա էին ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ և դպրոցի տնօրինությունը: Միջոցառմանը մասնակացում էին 6-ից 11-րդ դասարանի աշակերտները:Միջոցառումը սկսվեց տերունական աղոթքով:Նրանք  ներկայացրեցին Սուրբ Զատկի իմաստը,խորհուրդը, տոնին համահունչ ծիսական երգերն ու պարերը: Տոնական դահլիճը ձևավորվել ու զարդարվել էր երեխաների կողմից  Զատիկը խորհրդանշող մանրանկարներով, ինչպես նաև զատկական ուտեստներով: Օրվա խորհուրդը ավարտվեց տոնի ավետիսով. «Քրիստոս Հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: