Գավառ քաղաքի Ս. Քոչարյանցի անվան հ.1 հիմնական դպրոցի 3բ դասարանը «Մեր հայրենիքի հերոս պաշտպանները» թեմայի ամփոփումը անցկացրեց Գավառի քաղաքային գրադարանում: Թեմատիկ միավորի ամփոփումը նպատակ ուներ աշակերտներին էլ ավելի մոտիկից ծանոթացնել զինվորի առօրյային, հոգեբանությանը, այն մեծ առաքելությանը, որը ամեն րոպե իրականացնում է սահմանին կանգնած զինվորը, ծանոթանալ ու շփվել մեր կողքին ապրող հերոսների հետ: Այդ առիթով գրադարանի տնօրենությունը կազմակերպել էր աշակերտների հանդիպումը մերօրյա հերոսների, մասնավորապես՝ քառօրյա պատերազմի մասնակիցների՝Նորայր Զախարյանի, ազատամարտիկ Խաչիկ Գևորգյանի հետ:
Թեմատիկ միավորի ամփոփումը սկսվեց բաց հարցերի միջոցով: Աշակերտները նշեցին՝ որն է իրենց հայրենիքը, պետկան լեզուն, կրոնը, ՀՀ պետական պետական խորհրդանիշները: Աշակրտները «Մտքերի տարափ» մեթոդի միջոցով պարզաբանեցին «հայրենիք», «հայրենասիրություն» և «հերոս» հասկացություններն իրենց պատկերացմամբ: Այնուհետև աշակերտները ներկայացրին զինվորին նվիրված բանստեղծություններ, ոմանք էլ հանդես եկան հենց իրենց գրած բանաստեղծություններով:
Դասի առանցք էր կազմում հարցազրույցը հերոսների հետ: Իսկական հարցատարափ էր… «Դուք երբևէ ծիծաղե՞լ եք դիրքերում»: «Գիշերվա կրակոցները թողնո՞ւմ էին, որ քնեք…»: «Քա՞նի թուրք եք սպանել»: «Վախենո՞ւմ եք պատերազմից»: «Ինչպե՞ս կարողացաք Ձեր մորը թողնել և գնալ պատերազմ»: «Ի՞նչ սխալներ է թույլ տվել թշնամին կռվի ժամանակ»: «Վախենո՞ւմ եք թշնամուց»: «Ո՞րն է հայ զինվորի ուժեղ կողմը» և այլն: Խաչիկ Գևորգյանն ասաց, որ պետք չէ թերագնահատել թշնամուն և նշեց հայ զինվորի ուժեղ կողմը. մենք պաշտպանում ենք մեր հողը, մեր տունը և մեր ընտանիքը: Դա է մեզ ուժ և անպարտելիություն տալիս:
Ներկաները աշակերտներին ներկայացրին նաև հետաքրքիր և ուշագրավ դեպքեր հենց քառօրյա պատերազմից:
Հանդիպմանը ներկա էր նաև մանկական հոգեբան, Եվրատեսիլ-2012 մրցույթին Հայաստանը ներկայացնող ամերիկաբնակ երգչուհի Լուսիա Մունը, ով աշակերտներին ներկայացրեց իր «Դեր Զոր» երգը:
Դասն ամփոփվեց հայրենիքին և զինվորին նվիրված ասույթներով, որից հետո աշակերտները կատարեցին «Բալլադ զինվորի մասին» երգը՝ այն նվիրելով մերօրյա հերոսներին:
Դասվար՝ Ժենյա Միրիբյան
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան