Ապրիլի 12-ին Կապանի հ.2 ավագ դպրոցի 9ա դասարանում ցուցադրական դաս-միջոցառում էր կազմակերպել ռուսաց լեզվի տարակարգված ուսուցիչ Նարինե Ասատրյանը: Դասը նվիրված էր Տիեզերագնացության միջազգային օրվան։
Դասի նպատակը և խնդիրներն էին․
1. Ծանոթանալ առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինի կյանքին և գործունեությանը։
2. Սովորեցնել՝ գնահատել, պահպանել և զարգացնել անցյալի լավագույն ավանդույթները, հոգատարություն ցուցաբերել շրջապատի մարդկանց հանդեպ։
3. Ձևավորել երկրի ակտիվ քաղաքացու դրական հատկություններ։
4. Օգնել աշակերտներին կողմնորոշվելու կյանքի իդեալի ընտրության հարցում։
Դասի կահավորումը․ համակարգիչ, ինտերակտիվ գրատախտակ, ֆլիպչարտ, ստիկերներ, ուսուցչի կողմից MS PowerPoint ծրագրով պատրաստված 2 ցուցադրական տեսանյութ. «Из истории космонавтики», «Гагарин – человек-легенда», տեսաֆիլմ YouTube-ից՝ «Реконструкция первого полёта Ю. Гагарина в 3 D»։
Թեստ․ Արդյո՞ք ես ուշադիր ունկնդիր եմ։
Աշակերտները կլանված դիտում էին ցուցադրվող տեսանյութերը, ակտիվ մասնակցում քննարկումներին, անկաշկանդ արտահայտում իրենց մտքերը։
Դասի ընթացքում լայնորեն կիրառվեցին տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաներ, օգտագործվեցին էլեկտրոնային նյութեր։
Դասարանում ստեղծված էր բարենպաստ հոգեբանական մթնոլորտ, որը նպաստում էր աշակերտների արժեքային համակարգի ճիշտ ձևավորմանը։
Դասը շատ հագեցած էր, հետաքրքիր և բովանդակալից։