ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցության հուշագիր՝ ուղղված մյուզիքլի ժանրի զարգացմանը

Օգոստոսի 16, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Սկայֆիստ Ստուդիո» ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և «Սկայֆիստ Ստուդիո» ընկերության հիմնադիր տնօրեն Պողոս Հարությունյանը:

Կարևորելով մշակույթի ոլորտում պետություն-մասնավոր գործընկերային կապերի խորացումը, Հայաստանում թատերարվեստի, մասնավորաբար՝ երաժշտական թատրոնի (մյուզիքլի ժանրի) զարգացումը՝ կողմերը համատեղ ջանքեր կգործադրեն Հայաստանում երաժշտական թատրոնի, մյուզիքլի ժանրի զարգացման և կայացման ուղղությամբ: Համագործակցությունը կնպաստի նաև բարձրակարգ, միջազգայնորեն մրցունակ գեղարվեստական արդյունքի ձևավորմանը, կիրականացվեն համատեղ ստեղծագործական, կրթական ու մշակութային նախագծեր՝ միջազգային ստեղծագործական կապերի ընդլայնման և խորացման նպատակով:

Ըստ հուշագրի՝ Հայաստանում մյուզիքլի ժանրի զարգացման նպատակով, կողմերը միջոցներ կձեռնարկեն համապատասխան ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի ձևավորման ուղղությամբ: Կխթանեն թատերական կրթության համակարգում երաժշտական թատրոնի դերասանի մասնագիտական կատարելագործմանը:

Նշենք, որ «Սկայֆիստ Ստուդիո» ընկերությունը 2023 թ. ապրիլի 6-12-ը մարզահամերգային համալիրում իրականացրել է Էնդրյու Լլոյդ Ուեբերի բրոդվեյյան լեգենդար «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի ցուցադրությունը:

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հույս է հատնել, որ հուշագրով ամրագրված համագործակցությունը կլինի արդյունավետ, և շնորհակալություն է հայտնել ընկերության կողմից արդեն իսկ իրականացված աշխատանքների համար: «Շուրջ 5 տարիների աշխատանքի արդյունքում Դուք ցույց տվեցիք, որ հնարավոր է բեմադրել ժամանակակից մյուզիքլ. այն հանդիսատեսի կողմից սպասված է, և մարդիկ սիրով են հաճախում ներկայացումներին: Հույս ունեմ, որ մյուզիքլի ժանրի զարգացման ավելի ինստիտուցիոնալ համագործակցությունը կնպաստի հասնել ավելի լավ արդյունքի: Այս գործակցությունը մասնավորի հետ մեզ համար նաև շատ կարևոր փորձ կլինի, ինչը կարող է փոփոխություն բերել ոլորտում: Կա մտայնություն, որ մշակույթն ու արվեստը մասնավոր հատվածի հետաքրքրության շրջանակից դուրս են, որ դա գործունեության մի ոլորտ է, որտեղ անելիք ունեն միայն պետությունն ու անհատները»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և հույս հայտնել, որ արդեն իսկ ներդրած ջանքերը երկուստեք կիրացվեն՝ նպաստելով ստեղծարար արդյունաբերության զարգացմանը:

«Սկայֆիստ Ստուդիո» ընկերության հիմնադիր տնօրեն Պողոս Հարությունյանը շնորհակալություն է հայտնել համագործակցության հնարավորության համար: Նա հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ բոլոր ջանքերը կուղղվեն Հայաստանը տարածաշրջանում երաժշտական թատրոնի (մյուզիքլի ժանրի) կենտրոն դարձնելուն:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…