ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է մասնավոր այցով Հայաստանում գտնվող լեհ դասախոս, իրավաբանական գիտությունների դոկտոր, Վարշավայի պետական համալսարանի միջազգային իրավունքի պրոֆեսոր, ԵԽ պատգամավոր Կարոլ Կարսկուն: Նա Հայաստանում է գտնվում Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի հրավերով և բուհում հանդես է եկել «Ազգային և միջազգային օրենքների միջև փոխհարաբերությունը» թեմայով դասախոսությամբ: Ողջունելով հյուրին՝ ԿԳ նախարարը վստահություն է հայտնել, որ միջազգային իրավունքի բարձրակարգ մասնագետի դասախոսությունը հետաքրքիր և օգտակար է եղել հայ ուսանողների համար: «Կրթության ոլորտում միջազգային իրավունքի նշանակությունը գնալով ավելի ու ավելի է մեծանում, որովհետև աշխարհը գնալով փոքրանում է, և պետությունների ու ազգերի միջև հարաբերությունների կարգավորման համար առավել մեծ նշանակություն է ստանում միջազգային հիմնարար իրավունքի դրսևորումը: Հայ ժողովուրդը կոնֆլիկտ ունի հարևան Ադրբեջանի հետ, որի հիմքում ընկած է միջազգային իրավունքի տարաբնույթ մեկնաբանությունը: Բայց մենք, ինչպես նաև լեհ ժողովուրդը, անցնելով պատմական դժվարին ճանապարհ, վստահ ենք, որ կան հիմանարար արժեքներ, որոնց վրա հիմնվում են միջազգային հարաբերությունները: Այս տեսանկյունից ես համոզված եմ, որ Ձեր փորձն ու գիտելիքները օգտակար են եղել մեր ուսանողների համար»,- նշել է Լևոն Մկրտչյանը: Լեհ պրոֆեսորն իր հերթին, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ հանդիպման համար, նշել է, որ Հայաստանն իր համար հարազատ վայր է դարձել, և ամեն անգամ, այստեղ գալով, իրեն զգում է բարեկամական միջավայրում: «Տեղյակ եմ, որ Դուք ևս, զբաղվելով քաղաքականությամբ և զբաղեցնելով նախարարի պաշտոնը, նաև դասավանդում եք համալսարանում՝ գիտական-մանկավարժական գործունեությունը համատեղելով քաղաքականության հետ: Հայաստանն այն երկիրն է, որտեղ այցելելն ու դասախոսություններ կարդալը ինձ համար շատ հաճելի է: Ես դարձել եմ հայ ժողովրդի իսկական բարեկամը».- նշել է Կ. Կարսկին՝ հավելելով, որ ինքն Հայաստան է այցելել տիկնոջ հետ, ով նույնպես միջազգային իրավունքի մասնագետ է և այս օրերին դասախոսություններով է հանդես եկել Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում: Հանդիպման ընթացքում ԿԳ նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումները՝ շեշտելով, որ մեզ համար հետաքրքիր է լեհական փորձը, որտեղ հաջողությամբ նախկին խորհրադային մոդելի վրա կառուցվել է եվրոպական կրթության համակարգ: Լեհ պրոֆեսորը նշել է, որ իր պարբերական այցերի ընթացքում հասցրել է ծանոթանալ Հայաստանի բարձրագույն կրթության բարեփոխումներին և տեսնում է, որ դրանք հաջողված են: Հավելենք, որ Մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ՝ Կարոլ Կարսկուն շնորհվել է ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտորի կոչում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն
«Հարգելի՛ գործընկերներ, երկրաչափական պատկերների ուսուցումը տարրական դպրոցում պահանջում է բարձր վիզուալիզացիա և ինտերակտիվություն: Թեմայի ամփոփիչ փուլում ես կիրառում եմ Google Forms հարթակով պատրաստված ինտերակտիվ խաղ-վիկտորինա: Ինչո՞ւ հենց այս ձևաչափը. Ակնթարթային…
Այսօր կրթությունը այլևս չի սահմանափակվում միայն ակադեմիական գիտելիքների փոխանցմամբ: Դպրոցը ստանձնում է առավել պարտականություններ և ունի ավելի մեծ դեր, քան պարզապես պատմության, անգլերենի կամ մաթեմատիկայի դասավանդումը: Որպես ուսուցիչներ՝ մենք կանգնած…
📫Ներառականությունը ոչ թե առանձին սովորողի համար հարմարեցված ծրագիր է, այլ բոլոր սովորողների համար ստեղծված սիրո և ընդունման մթնոլորտ: Մեր նպատակը ոչ թե նմանեցնելն է, այլ տարբերությունների մեջ ներդաշնակություն գտնելը»: Ֆրիդա…
Այս նկարը պատկերում է հանճարեղ Frida Kahlo-ին իր ամենասիրելի վայրերից մեկում՝ Կոյոականի «Կապույտ տան» (Casa Azul) այգում: Այս վայրը ոչ միայն նրա տունն էր, այլև նրա ոգեշնչման աղբյուրը, որտեղ ամեն…
ՈղջոÕœւյն, թանկագին eTwinner-ներ և կրթական նորարարություններով հետաքրքրված գործընկերներ: Արդեն տևական ժամանակ է, ինչ իմ դասասենյակում «սահմաններն» անհետացել են: eTwinning հարթակը մեզ համար դարձել է ոչ միայն համագործակցության վայր, այլև մի…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց