ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փա՛ռք ընկածներին, փա՛ռք կանգնածներին

Ապրիլի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Ապրիլի 12-ին նորից լեփ-լեցուն էր Արամուսի Վլ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոցի դահլիճը՝ բարձրաստիճան հյուրեր,ՀՀ ՊՆ Կոտայքի տարածքային զինկոմիսարիատի և  ՀՀ ՊՆ թիվ 5507 զորամասի ներկայացուցիչներ, զինվորներ, ուսուցիչներ, աշակերտներ, ծնողներ:

«Փա՛ռք ընկածներին,փա՛ռք կանգնածներին» խորագիրը կրող միջոցառում՝ նվիրված Արցախյան պատերազմին,քառօրյա մարտերին: Միջոցառումը սկսվեց Տեր Գերաշնորհ Սրբազան Հայր Վարդան Եպիսկոպոս Նավասարդյանի Օրհնությամբ:

Բոլորը մի շունչ, մի հոգի դարձած հետևում էին բեմում կատարվող իրադրաձություններին: Հնչում էր աշակերտների խոսքը, նրանցից ամեն մեկը կարծես միաձուլվել էր հերոսների հետ. նրանք Մոնթե էին, Ավո, Շահեն Մեղրյան, կամարիսցի Ազատ,արարատցի Արարատ,արամուսցի Արթուր և շատ ու շատ հերոսացած հավերժի ճամփորդներ:

Դահլիճում  նստած որդեկորույս  մայրերի ցավը բոլորինս էր և արտահայտվում էր ներկաների հեծկլտուքների և բեմի վրա թևաթափ թռչունի  կերպարանք առած պարի միջոցով. սևազգեստ  բոլոր մայրերի վիշտն էր արտահայտում «Արեգակ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար Մելինե Հարությունյանի   բեմադրած պարը, ու այդ ցավն անցնում էր դահլիճում  նստածների ոսկրերով և դառնում համաշխարհային ճիչ՝  «Ո'չ  պատերազմին»:

Հետո  արդեն ոգեկոչում էր՝ դպրոցի բակում ծածանվող  25 մետրանոց հայկական եռագույնի ծփանքի և աշակերտների շուրթերից հնչած փառերգի ներքո:

 Դրվատանքի խոսքեր հնչեցին միջոցառման կազմակերպչի՝ շնորհաշատ և համեստ ՀԵՊ-ի ուսուցչուհի Սոֆյա Առաքելյանի մասին:

Միջոցառման կազմակերպիչներն էին  Սոֆյա Առաքելյանը, ՄԿԱԳ տնօրենի տեղակալ Անդրեյ Փիլիպոսյանը, աշակերտական խորհրդի նախագահ՝ Մելինե Վարդանյանը:

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…