ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բանվորի արձանը կվերադառնա Աշխատանքի հրապարակ

Օգոստոսի 11, 2023
Մշակութային լուրեր

Երևան քաղաքի Աշխատանքի հրապարակում կտեղադրվի Արա Հարությունյանի «Փառք աշխատանքին» («Բանվորի արձան») քանդակի ինստալացիան և կվերականգնվի դրա պատմական միջավայրը:

Գործընթացն իրականացնելու նպատակով ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանություն է տրվել «Աշխատանքի հրապարակում` քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ հան­րու­թյան գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծին:

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում մետրոյի Գործարանային կայարանի հարակից հատվածում՝ Աշխատանքի հրապարակի տարածքի բարեկարգումից հետո ըստ առաջարկվող տարբերակի՝ քանդակը պետք է վերականգնվի որպես արվեստի օբյեկտ՝ ինստալյացիա՝ ժամանակակից մոտեցմամբ, որն իրենով կխորհրդանշի վանդալիզմի դեմ պայքարը: Ինստալյացիան կարտացոլի պատմության մի մասը, և ժամանակակից տեխնոլոգիաները պատկերացում կտան՝ ինչպիսին էր արձանը այն ժամանակ և ինչքանով է պահպանվել: Արդյունքում Երևան քաղաքը կունենա մշակութային ժառանգության պահպանություն և նոր բարեկարգված տարածք։

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից: Տարածքի օտարման գործառույթների իրականացման համար պատասխանատու է տարածքային կառավարման մարմինը՝ Երևանի քաղաքապետարանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…