Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է 2023 թվականի մարտի 2-ի «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման կարգը հաստատելու մասին» N 259-Ն որոշման փոփոխությունը:
Լրամշակումները կատարվել են՝ հաշվի առնելով գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու բացերը, ինչպես նաև որոշ ժամկետների հստակեցման անհրաժեշտությունը:
Ըստ ներկայացված հիմնավորման՝ կատարված փոփոխություններով հստակեցվել է, մասնավորապես՝ ինչ ընթացակարգով է որոշվելու, թե ով է հավակնորդների ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունը ստուգելու:
Հստակեցվել է նաև լիազորված մարմնի ղեկավարի և հավակնորդի հանդիպման, պայմանագրի կնքման ժամկետների, ինչպես նաև հավակնորդ չլինելու կամ որևէ հավակնորդի հետ պայմանագիր չկնքելու դեպքում նոր հայտարարություն հրապարակելու կարգավորումը:
Հավակնորդների փաստաթղթերի ուսումնասիրության համար լիազոր մարմնի ղեկավարը կսահմանի պատասխանատու ստորաբաժանում, որն էլ սահմանված ժամկետում կապահովի աշխատանքների իրականացումը: Ուսումնական հաստատության համակարգողը կնշանակվի հարցազրույցի արդյունքում: Նոր փոփոխությամբ սահմանվում է նաև, որ վարչատնտեսական մասի համակարգողի նշանակման մրցույթի հարցազրույցին կարող են մասնակցել նաև անձնակազմի կառավարման և հանրակրթության ոլորտը համակարգող ստորաբաժանումների ղեկավարները, ինչը հնարավորություն է տալիս կանխելու լիազոր մարմնի ղեկավարի կողմից միանձնյա որոշման ընդունման դեպքերը:
Պաշտոնի նշանակման եռօրյա ժամկետ է սահմանվել՝ հաշվի առնելով գործառույթների կատարման անհետաձգելի բնույթը:
Սահմանվել են այն դեպքերը, երբ հավակնորդներին չի թույլատրվում մասնակցել հարցազրույցին:
Հայտարարության հրապարակում
Դպրոցներում վարչատնտեսական համակարգողի թափուր տեղ առաջանալու օրվանից հաշված՝ առավելագույնը 30, բայց ոչ պակաս, քան 25 աշխատանքային օր առաջ հրապարակվում է հայտարարություն՝ պետական ուսումնական հաստատության համակարգողի թափուր տեղն զբաղեցնելու նպատակով:
Լիազոր մարմինը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, մարզպետարանը, Երևանի քաղաքապետարանը, համակարգողի թափուր տեղի հայտարարությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակում է www.azdarar.am կայքում` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում, իսկ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության հաստատությունների դեպքում՝ նաև համապատասխան մարզպետարանի կամ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:
Թափուր տեղը համալրելու համար հայտերն ընդունում է տվյալ լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը՝ www.azdarar.am կայքում սկսած հայտարարության հրապարակման օրվանից՝ 15 աշխատանքային օրվա ընթացքում:
Պահանջվող փաստաթղթեր
Թափուր տեղը համալրելու համար հավակնորդը ներկայացնում է`
1) դիմում` լիազորված մարմնի ղեկավարի անունով՝ համաձայն N 2 ձևի.
2) անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը (բնօրինակի հետ).
3)բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի (դիպլոմի) պատճենը (բնօրինակի հետ).
4)«Հանրակրթության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 18-րդ մասի պահանջներին համապատասխան աշխատանքային ստաժը հավաստող փաստաթուղթ:
5) ինքնակենսագրություն` համաձայն N 3 ձևի:
Նշանակում
Լիազորված մարմնի ղեկավարը հավակնորդների փաստաթղթերը ստանալուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, անցկացնում է հարցազրույց (յուրաքանչյուր հավակնորդի հետ առանձին, նույն օրվա ընթացքում), որին կարող են մասնակցել նաև անձնակազմի կառավարման և հանրակրթության ոլորտը համակարգող ստորաբաժանումների ղեկավարները: Հարցազրույցի դրական արդյունքի դեպքում լիազորված մարմնի ղեկավարը հավակնորդներից մեկի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով:
Մասնակիցներից որևէ մեկի՝ սահմանված չափանիշներին չհամապատասխանելու, հավակնորդ չլինելու կամ հարցազրույցի արդյունքում հավակնորդներից որևէ մեկի հետ պայմանագիր չկնքելու դեպքում թափուր տեղի համալրման համար 3 աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է նոր հայտարարություն:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի գործընկերներ, դիտարկումներս վերաբերում են նախագծային ուսումնառությանը, որը, անկասկած, ողջունելի և ժամանակի պահանջներին համահունչ մոտեցում է: Միաժամանակ, անհրաժեշտ է արձանագրել, որ այն իր հետ բերում է նաև որոշակի դժվարություններ և…
Նախագծի նպատակն է՝ բացահայտել հայ ժողովրդի պատմության էջերը, իր ընտանիքի նահապետների ծննդավայրերը, նրանց անցած ճանապարհը, սերունդների հետ կապը: զարգացնել պատմություն ուսումնասիրելու, հետազտություններ անելու կարողություններ, սովորեցնել ձևակերպել և քայլ առ քայլ…
Հարգելի´ ուսուցիչներ ,ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ «21-րդ դարի հմտությունների զարգացմանը միտված մեթոդների կիրառումը հայոց լեզվի և գրականության դասաժամերի ընթացքում »: Հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ…
Հարգելի ուսուցիչներ ,սիրով ձեզ եմ ներկայացնում իմ ընտրած թեման՝ « Տեքստային խնդիրների դերը և կարևորությունը մաթեմատիկայի դասավանդման մեջ» և հուսով եմ ,որ կմասնակցեք թեմայի քննարկումներին, կանեք մեջբերումներ ու առաջարկություններ :…
Եկեք միասին քննարկենք՝ Արհեստական բանականության դերը կրթության մեջ․ ռիսկեր թե՞ հնարավորություններ: 21-րդ դարում կրթությունը կանգնած է նորագույն տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) ակտիվ ներմուծման շեմին: Բայց արդյո՞ք ԱԲ-ն սպառնալիք…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան