ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կայացել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 14-րդ նիստը:
Նիստում քննարկվել են Երևան քաղաքի, ՀՀ Արարատի, Շիրակի, Սյունիքի, Արագածոտնի մարզերում գտնվող պատմության և մշակույթի հուշարձանների նորոգմանը, ամրակայմանը և վերականգնմանն առնչվող 7 էսքիզային նախագծեր:
Օրակարգում ընդգրկված հարցերից մեկն եղել է ՀՀ Շիրակի մարզի Գյումրի համայնքի Ս. Համբարձումյան N 35 հասցեում (պետ. ցուցիչ՝ 7.1.4.913, հանրապետական նշանակության) քանդակագործ Ֆրիդ Սողոյանի հուշատուն-ցուցասրահի վերակառուցման և ադապտացիայի էսքիզային նախագիծը: Այն իրականացվում է քանդակագործի ժառանգների ջանքերով և որոշակի վերապահումներով արժանացել է հավանության:
Նիստում քննարկվել են նաև բարերարների կողմից պատվիրված՝ ՀՀ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 2.29.8, հանրապետական նշանակության) տանիքի վնասված հատվածների վերանորոգման էսքիզային նախագիծը և ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սբ. Աստվածածին եկեղեցու՝ (պետ. ցուցիչ՝ 7.2.9, հանրապետական նշանակության) 2012 թ. հաստատված նախագծի լրամշակված տարբերակը (կոնստրուկտորական մաս): Միաձայն քվեարկությամբ նախագծերը ստացել են խորհրդի դրական եզրակացությունը:
ՀՀ Արարատի մարզի Արարատ բնակավայրի Սուրբ Հակոբ եկեղեցու (պետ. ցուցիչ՝ 3.15.4, տեղական նշանակության) տարածքի բարեկարգման, գրատան կառուցման էսքիզային նախագիծն արժանացել է հավանության: ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Փոքր թաղի (պետ. ցուցիչ՝ 8.5.2, հանրապետական նշանակության) ենթակառուցվածքների վերականգնում ենթածրագրով նախատեսված միջոցառումների աշխատանքային նախագիծը խորհրդի անդամների դիտողություններով և առաջարկություններով ուղարկվել է լրամշակման:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…
Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…
Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան