ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում Արմավիրի h.8 հիմնական դպրոցում. «Որտե՞ղ է թաքնված արդարությունը»

Ապրիլի 18, 2017
Դպրոցական անցուդարձ

Արմավիրի h.8 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լուսինե Վասիլյանը 6ա դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր  գրական դատ՝ «Որտե՞ղ է թաքնված արդարությունը» խորագրով: Դատն անարդարության մասին էր. անարդարություն, որ բույն է դնում մարդու հոգու մեջ, գորշացնում գույները, աղարտում հոգու հայելին, անարդարություն, որը զգալով, մարդը կորցնում է ինքնագնահատման չափանիշը, օրերին նայում վիրավոր սրտով: Դատավարության հիմքը Ա. Այվազյանի «Գրախանութ» պատմվածքն էր, որտեղ փոքրիկ տղան հայցով դիմել էր դատարան՝ վերականգնելու արդարությունը: Մեղադրյալը գրավաճառ ծերունին էր, ով Դյումայի «Երեք հրացանակիրներ» գիրքը վաճառել էր ուրիշի, և բողոքում էր, որ ամբողջ կյանքում բազմաթիվ գրքեր է վաճառել, մարդիկ հերթ են պահել, բայց եղել են դեպքեր, որ ձեռնունայն են տուն գնացել: Իսկ այժմ, չգնած գրքի պատճառով, իրեն դատարան են կանչել:

Ուշագրավ էին դատապաշտպանի խոսքերը. «Գիրքը ճանապարհ է, որը տանում է դեպի իմացություն, դեպի կատարյալը: Գիրքը մի հզոր ուժ է, որով օժտվում է կարդացողը միայն, մի տեսակ հզորանում է, խելոքանում, իմաստնանում: Սակայն, ցավով պետք է նշել, որ այսօր գրքերը չեն էլ բացվում: Գիտության ու տեխնիկայի այս վերընթաց ժամանակաշրջանում գիրքը կարծես մղվել է ետնախորշ: Իշխանության իր գահին է բազմել համակարգիչը, որը գիտելիքի յուրօրինակ աղբյուր է դարձել: Իհարկե, գովելի է, որ լավ են տիրապետում համակարգչին, բայց գրական հարստության ադամանդյա փայլը միայն գիրք ընթերցելիս է շողարձակվում»:

  Վերջում դատապաշտպանը մարդկանց կոչ արեց չկորցնել խիղճը, չվախենալ բարություն անելուց, չսպանել տաղանդը:

 Չէ՞ որ այս փոքրիկ տղան մեր վաղվա օրն է, ով գիտե, գուցե մեր ապագա նախագահը, մեր պատգամավորը, մեր բժիշկը, մեր իրավաբանը: Ինչու՞ թողնենք, որ  նա խեղված հոգով մեծանա:

 Միջոցառումը դաստիարակչական մեծ նշանակություն ուներ, խթան էր հանդիսանում, որ երեխաները սիրեն ու գնահատեն գիրքը:

 Միջոցառումն ավարտվեց գրքի մասին գեղեցիկ երգով:

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…