Տավուշի մարզի Բերդ համայնքի ԻՄՓԱՔԹ Պոզիտիվ ակումբը, որը համայնքում գործում է արդեն մեկ տարի, նպատակ ունի խթանել աճող սերնդի քաղաքացիական ու հասարակական կարողությունների ձևավորմանը կենսագործունեության տարբեր ոլորտներում: Ակումբի շաբաթական հանդիպումների ընթացքում երեխաները ոչ ֆորմալ կրթական մոդուլների օգնությամբ ստանում են գիտելիք և կարողություններ առաջնորդության, աշխատունակության, ակտիվ քաղաքացիության և այլ ասպարեզներում:
«Աշխատունակություն» մոդուլն ուսանելուց հետո ակումբականները և ակումբի առաջնորդ Լիանա Տերզիկյանը մշակեցին թվով երկրորդ համայնքային ծրագիրը «Գունագեղ Բերդ» անվամբ, որի նպատակն էր համայնքի զբոսայգու հենապատերը զարդարել տարբեր բնույթի գեղեցիկ պատկերներով (սթրիթ արթ): Ներկայացնելով ծրագիրը համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի հետ, ակումբը ձեռնամուխ եղավ նախագծի իրականացմանը: Երեխաներին աջակցեց նաև համայնքի տաղանդավոր նկարիչ Ավետ Արզումանյանը, ով մի քանի օրերի ընթացքում երեխաների հետ նկարազարդման վայրերը դարձին գրավիչ ու գեղեցիկ: Երեխաները բավականին ոգևորված էին ծրագրի իրականացման օրերին, քանի որ իրենց մտահղացումը ինչ որ գեղեցիկ հետք թողնել սիրելի համայնքում, կյանքի կոչվեց և գերազանցեց սպասելիքները: Սա շատ էական նշանակություն ունի ակումբի համար, որովհետև աշխատելով որպես թիմ, համոզվում են միասին գործելու դեպքում արդյունքի հասնելու մեջ և մղում է նոր գաղափարների:
Ակումբի անդամ, 14 ամյա Աննան շատ ոգևոված կատարված աշխատանքով, նշում է. «Ծրագիրն ուղղակի գերազանց է։ Արդյունքները ապշեցնում են և՛ մեզ, և՛ դիտորդին։ Սկզբում տրամադրվածություն չկար, բայց ծրագրի իրականացման ընթացքում բոլորս ոգեւորվեցինք։ Այդ 5 օրը անցավ շատ արագ եւ ուրախ, որի համար շնորհակալություն ենք հայտնում Ավետ Արզումանյանին, մեր առաջնորդ Լիանան Տերզիկյանին, Վորլդ Վիժն կազմակերպությանը՝ աջակցության համար։ Նման բան դեռեւս մեր տարածաշրջանում չէր եղել, սակայն ԻՄՓԱՔԹ ակումբն օգնեց ավելի գեղեցկացնելու Բերդը»: Իսկ 14 ամյա Մոնիկան շատ էր սպասել նախագծի իրականացմանը. «Իրագործեցինք ծրագիր, որը արժանացավ քաղաքացիների հավանությանը և գեղեցկացրեց Բերդի մանկական զբոսայգին: Երկար էի սպասել նման ծրագրի: Այն լավ անդրադարձ կունենա համայնքի համար: Շատերը անցնում էին անտարբեր,իսկ ոմանք փորձում հասկանալ նկարների բովանդակությունը: Այս 5 օրերի ընթացքում հոգնում էինք, սակայն ընկերական ջերմ մթնոլորտում աշխատելը նոր էներգիա էր հաղորդում»:
ԻՄՓԱՔԹ ծրագիրը մշակվել է Ռումինիայում «Նոր Հորիզոններ» հիմնադրամի կողմից և Հայաստանում իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի կողմից: 2017թ. դրությամբ ավելի քան 35 ԻՄՓԱՔԹ ակումբներ են գործում Հայաստանի 6 մարզերում, որոնք ունեն 550-ից ավելի անդամ: Նպատակն է համախմբել երիտասարդությանը ԻՄՓԱՔԹ խմբերում, աջակցել նրանց ձեռք բերել քաղաքացիական հասարակության և աշխատանքային շուկայում մրցունակ լինելու համար անհրաժեշտ կարողություններ: Այն ստեղծագործաբար միավորում է զվարճանքը, ուսուցումը և համայնքային ծառայությունը, նաև խրախուսում է երիտասարդներին` նրանց տրամադրելով սոցիալական, քաղաքական և տնտեսական կյանքում մասնակցելու անհրաժեշտ ունակություններ և կարողություններ:
ՎՎՀ Իջևանի Տարածքային ծրագրի գրասենյակ
Ողջո՛ւյն, սիրելի գործընկերներ: Այսօր նախագծային ուսուցումը դարձել է մեր աշխատանքի կարևորագույն մասը: Ուզում եմ կիսվել 4-րդ դասարանում իմ իրականացրած փոքրիկ փորձով. Թեման. Ընտրեցինք միջառարկայական թեմա (օրինակ՝ «Մեր համայնքի էկոլոգիան»): Ընթացքը.…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Նոր չափորոշիչների ներդրմամբ ձևավորող գնահատումը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Ուզում եմ կիսվել մի քանի արդյունավետ գործիքներով, որոնք կիրառում եմ իմ դասարանում. «Ելքի քարտեր». Դասի վերջում…
Ողջո՛ւյն, հարգելի գործընկերներ: Ներկայացնում եմ «Բարդ բառերի կոնստրուկտոր» թվային խաղ-վարժությունը՝ ստեղծված LearningApps հարթակում: Ինչո՞ւ է սա արդյունավետ. Տեսողական բաժանում. Բառերը տրոհված են արմատների (օրինակ՝ Ջր-ա- և -ման): Ինքնաստուգում. Աշակերտը վայրկյանական…
Անդրադառնանք ևս մեկ թեմայի գործընկերների ցանկությամբ: Երեխաների ուշադրությունը գրավելն ու պահելը պահանջում է թե՛ հոգեբանական հնարքներ, թե՛ ճիշտ կառուցվածք: Քանի որ երեխաների ուշադրության կենտրոնացման տևողությունը սովորաբար սահմանափակ է, կարևոր է…
Հարգելի գործընկերներ, իմ դասարանում ունեմ 32 աշակերտ՝ նրանք սահուն կարդում են, բայց կան մի քանիսը,որոնք դժվարանում են պատմել,վերարտադրել տեքստի բովանդակությունը. ձեր դասարաններում ինչպե՞ս եք լուծում այս խնդիրը՝ քննարկենք միասին.
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց