Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 29-ին՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա Ջ. Պուչչինիի «Տուրանդոտ» երեք գործողությամբ օպերայի առաջնախաղը:
Մշակութային այս իրադարձությանը նվիրված մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, ներկայացման երաժշտական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, դիրիժոր Հարություն Արզումանյանը և բեմադրող ռեժիսոր Վյաչեսլավ Ստորոդուբցևը (ՌԴ):
Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է բոլորին առաջնախաղի կապակցությամբ և նշել, որ Պուչչինիի «Տուրանդոտ» օպերան լավագույն օպերային ներկայացնումներից է, և հատկանշական է, որ յուրաքանչյուր օպերային թատրոն ձգտում է այս բեմադրությունն ունենալ իր խաղացանկում:
«Սա միանշանակ կարևոր իրադարձություն է մեր երկրի մշակութային կյանքում: ԿԳՄՍ նախարարությունը բազմիցս աջակցել և շարունակելու է աջակցել նման ծրագրերի կյանքի կոչմանը: «Տուրանդոտ» ներկայացման համար նախարարության ֆինանսական աջակցությունը կազմել է 50 մլն դրամ: Նման բարձրակարգ ներկայացումները հարստացնում են մեր հասարակությունը, նոր հոգևոր լիցքեր հաղորդում, բարձրացնում հասարակության՝ արվեստի ընկալման մակարդակը, ինչպես նաև խթանում զբոսաշրջային հոսքերը»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Անդրադառնալով ներկայացմանը՝ Ալֆրեդ Քոչարյանը մատնանշել է բեմադրության կարևորությունը միջազգային համագործակցության տեսանկյունից. «Ներկայացումը ստեղծագործական համագործակցության արդյունք է՝ մեր օպերային թատրոնի և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստագիտության թեկնածու, Նովոսիբիրսկի օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսոր Վյաչեսլավ Ստարոդուբցևի, Սանկտ Պետերբուրգի Մարինյան թատրոնի Պրիմորսկիի բեմի գլխավոր դիզայներ Պյոտր Օկունևի, «Գաբաջյան նորաձևության տան» հետ: Նման համագործակցության ձևաչափն ապացուցել է, որ այն ոչ միայն կարևոր է, այլև նաև արդյունավետ և նոր շունչ կհաղորդի ստեղծագործական գործընթացներին»:
Նախարարի տեղակալը կրկին շնորհավորել է բոլորին առաջնախաղի կապակցությամբ և հույս հայտնել, որ բեմադրությունը կարժանանա հայաստանյան օպերային արվեստի սիրահարների բարձր գնահատականին:
Ներկայացման բեմադրող ռեժիսոր Վյաչեսլավ Ստորոդուբցևը նույնպես բարձր է գնահատել Հայաստանի և Նովոսիբիրսկի օպերայի և բալետի թատրոնների միջև համագործակցությունը և նշել, որ երկու կառույցների միջև փոխգործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Վյաչեսլավ Ստորոդուբցևը բարձր է գնահատել նաև Հայաստանի օպերայի թատրոնի երգիչների մասնագիտական պատրաստվածությունն ու պրոֆեսիոնալիզմը. ««Տուրանդոտ» օպերային ներկայացումը, ըստ իս, այս թատերախմբի համար իդեալական ընտրություն է: Դժվար է գտնել աշխարհում որևէ թատրոն, որն ունենա Տուրանդոտի դերերգի հինգ կատարող: Բոլոր դերակատարներն էլ շքեղ, արհեստավարժ և յուրօրինակ են, ինչը աննախադեպ է և դժվարացնում է ընտրությունը»:
Ներկայացման երաժշտական ղեկավար և դիրիժոր Կարեն Դուրգարյանը հավաստիացրել է՝ բավականին լուրջ աշխատանք է տարվել. կոստյումները որակյալ են, ներկայացումը՝ հարուստ. «Շնորհակալ եմ ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը աջակցության համար, ինչպես նաև Վյաչեսլավին և նրա թիմին. նրանք ցույց են տալիս, թե ինչպես պետք է աշխատեն պրոֆեսիոնալները: Այս ժամանակահատվածը մեզ համար կարևոր է. մեր գործընկերները, մեր երիտասարդ ուժերը կարող են սովորել, ինչը կօգնի ոչ միայն պահպանել ներկայացումը, այլև հաջորդ ներկայացումներում հաջողություններ գրանցել ու ձևավորել մեր աշխատանքային թիմը: Հուսամ՝ հանդիսատեսը կհավանի ներկայացումը, որը վառ է ու լուսավոր»:
Դիրիժոր Հարություն Արզումանյանը գլուխգործոց է համարում Պուչչինիի բոլոր օպերաները, բայց նրա ահռելի ժառանգության մեջ առանձնացնում «Տուրանդոտ» օպերան, որը կոմպոզիտորը չի հասցրել ավարտել: Այն ավարտին է հասցրել նրա համախոհն ու աշակերտը՝ Ալֆանոն: Երևանյան բեմադրության մեջ միայն այն հատվածն է ընդգրկվել, որը գրել է Պուչչինին: «Բարդագույն օպերա է: Ի տարբերություն Պուչչինիի մյուս օպերաների, որոնցում երգչախումբը քիչ է ընդգրկված, «Տուրանդոտը» հիմնված է երգչախմբի վրա: Ռեժիսորն էլ այնպես է բեմադրել, որ երգչախումբն աշխատի ակտիվ ու հետաքրքիր: Բարդագույն դեր են կատարում երգչախմբի արտիստները՝ խաղալով և գործողության կարևոր մաս լինելով»,- ընդգծել է դիրիժորը:
«Տուրանդոտ» օպերան հիմնական երկացանկի ամենահանճարեղ ստեղծագործություններից է, որը առաջին անգամ կհամալրի Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի հարուստ խաղացանկը: Ներկայացմանը ընդգրկված են ինչպես թատրոնի անվանի, այնպես էլ երիտասարդ լավագույն մեներգիչները, թատրոնի երգչախումբը, սիմֆոնիկ նվագախումբը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Միջառարկայական կապերի դերն ու նշանակությունը տարրական դասարաններում>>վերնագրով թեման:Տարրական դասարաններում դրվում են գիտելիքների և կարողությունների հիմքերը, աստիճանաբար հարստանում է սովորողների խոսքը, զարգանում է նրանց…
Նախագծային ուսուցում. Բեռ, թե՞ հնարավորություն օտար լեզվի ուսուցչի համար Հարգելի գործընկերներ, 2024-2026 թթ. ՀՊՉ նոր պահանջների համաձայն՝ նախագծային աշխատանքը դարձել է մեր առօրյայի անբաժան մասը: Սակայն եկեք անկեղծ լինենք. շատերիս…
Արհեստական բանականությունը՝ օգնական, թե՞ «թշնամի». Հարգելի գործընկերներ, Թվային դարաշրջանի արագընթաց զարգացումները մեզ ստիպում են վերանայել դասավանդման ավանդական մեթոդները: Եթե նախկինում մեր գլխավոր խնդիրը տեղեկատվության հայթայթումն էր, ապա այսօր մարտահրավերը փոխվել…
Բարև ձեզ, եկեք քննարկենք այս թեման փորձի փոխանակման Ներառական դպրոցը այն միջավայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա ընդունված է և գնահատված՝ անկախ իր կարողություններից, կարիքներից կամ առանձնահատկություններից: Ներառական կրթության նպատակը ոչ…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան