ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայից ՀՀ բոլոր մասնակիցները վերադարձել են մեդալներով

Հուլիսի 24, 2023
Լուրեր կազմակերպություններից

Հուլիսի 15-21-ը Շվեդիայի Լունդ քաղաքում կայացել է ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 52 երկրի 189 դպրոցական: 

Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։

Հայաստանի թիմը ներկայացել է չորս մասնակցով, որոնցից երեքը ներկայացնում էին Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը, իսկ մեկը՝ Շիրակացու անվան ճեմարանը: Ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ֆիլյա Գեիկյանն արժանացել է արծաթե, իսկ նույն դպրոցի սաներ Մերի Բադալյանը (12-րդ դասարան), Արփի Պրազյանը (10-րդ դասարան) և Շիրակացու անվան ճեմարանի աշակերտ Սյուզաննա Գրիգորյանը (12-րդ դասարան)՝ բրոնզե մեդալների։

Հայաստանի թիմը ղեկավարել են Արմեն Անդրեասյանը (ԵՊՀ դասախոս) և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ ուսանող)։

Հիշեցնենք, որ ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 2-րդ միջազգային օլիմպիադան առկա ձևաչափով անցկացվել է Թուրքիայում, որին Հայաստանի թիմը չի մասնակցել, իսկ 1-ին օլիմպիադայում, որն անցկացվել էր 2021թ․-ին առցանց ձևաչափով /կազմակերպիչ երկիր՝ Շվեյցարիա/ ՀՀ թիմն արժանացել էր 1 արծաթե և 1 բրոնզե մեդալների։

Հայաստանի թիմի մասնակցությունն օլիմպիադային ապահովվել է ՏՏ ոլորտի հետևյալ ընկերությունների՝ Sky LabsZoomerang և IQ Soft հովանավորությամբ:

Լրացուցիչ նյութեր՝

Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 3-րդ օլիմպիադայի պաշտոնական կայքը՝ https://egoi23.se/։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: