ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ
ԱԲ
ՈՒՂԵՑՈՒՅՑ

1 ոսկե և 1 արծաթե մեդալ՝ Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերից. Կարեն Գիլոյանն ընդունել է մարզիկներին

Հուլիսի 21, 2023
Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հայաստանի թիմը մասնակցել է Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայացած Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին և վերադարձել 1 ոսկե և 1 արծաթե մեդալներով:

Այսօր ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Հայաստանի պատվիրակությանը՝ «Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Ստեփանյանի գլխավորությամբ:

«Ուրախ եմ, որ կարողացել եք պատշաճ ներկայացնել մեր երկիրը և վերադառնալ մեդալներով: Պետությունն ամեն ինչ անելու է, որպեսզի լավ պայմաններ ստեղծվեն ձեզ համար, և մյուս խաղերին ավելի մեծ թիմով ավելի մեծ արդյունքներ գրանցեք»,- ասել է Կարեն Գիլոյանը՝ ողջունելով ներկաներին:

«Հայկական հատուկ օլիմպիադաներ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Ստեփանյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել՝ թե՛ պետական աջակցությունը, թե՛ հանդիպումների միջոցով խրախուսանքը մասնակիցների համար կարևոր իրադարձություն են և շատ են ոգևորում նրանց:

Հատուկ օլիմպիադաների աշխարհի ամառային խաղերին մասնակցել է 174 պատվիրակություն՝ 7000 մասնակցով: Հայ մարզիկները մասնակցել են երկու մարզաձևերով՝ աթլետիկա և լող։ Հանդիպմանը մարզիկներն իրենք են ներկայացրել իրենց գրանցած արդյունքները: Աննա Դավթյանը աթլետիկա մարզաձևի հեռացատկ վարժությունում նվաճել է ոսկե մեդալ, իսկ Ռոբերտ Պետրոսյանը լող մարզաձևում՝ արծաթե մեդալ:

Գրանցած ընդհանուր արդյունքներն են.

Աթլետիկա մարզաձևից՝

1. Աննա Դավթյան, հեռացատկ՝ 1-ին հորիզոնական,

2. Գևորգ Մանուկյան, հեռացատկ՝ 7-րդ հորիզոնական,

1. Աննա Դավթյան, վազք 100 մ՝ 7-րդ հորիզոնական,

2. Գևորգ Մանուկյան, վազք 100 մ՝ 6-րդ հորիզոնական:

Լող մարզաձևից՝

1. Ռոբերտ Պետրոսյան, 50 մ ազատ ոճ՝ 2-րդ հորիզոնական,

2. Տիգրան Գևորգյան, 25 մ ազատ ոճ՝ 4-րդ հորիզոնական:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ինչպես արդյունավետ օգտագործել բժշկական բառապաշարը 11-րդ դասարանում

    Թեմայի հեղինակ՝ Հերմինե Հայրապետյան

    Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…

  • «Հայկ և Բել » առասպելի ուսուցումը

    Թեմայի հեղինակ՝ Margarit Tangyan

    «Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…

  • Գիտակցված ընթերցանության ձևավորումը և որակական հատկանիշները տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    ​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…

  • «Խոսում ենք ռուսերեն՝ «Լուսացույց» մեթոդով և Wordwall-ով»

    Թեմայի հեղինակ՝ animatinan@gmail.com

    🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…

  • Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Armenuhi.72

    Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…