ՀՀ կառավարության նիստում գործադիրը որոշում է կայացրել ԿԳՄՍ նախարարությանը հատկացնել 676 մլն 368 հազար դրամ՝ 2023 թվականի նոյեմբերի 7-14-ը Երևանում կայանալիք սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը կազմակերպելու և անցկացնելու նպատակով:
Այդ գումարից 196 մլն 548 հազար դրամը կհատկացվի ՀՀ ԿԳՄՍՆ ծրագրերի վերաբաշխման արդյունքում՝ 3-րդ եռամսյակում և 479 մլն 820.0 հազար դրամը՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից` 4-րդ եռամսյակում` անհրաժեշտ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու համար:
Վերջին տարիներին սամբո մարզաձևը գրանցել է մեծ հաջողություններ. 2022 թվականի հոկտեմբերի 13-16-ը Երևանում անցկացվել է սամբոյի դեռահասների, պատանիների ու երիտասարդների աշխարհի առաջնությունը, որտեղ դեռահասների հավաքականը նվաճել է մեկ ոսկե, մեկ արծաթե և երեք բրոնզե մեդալ, պատանիների հավաքականը՝ մեկ ոսկե, երկու բրոնզե մեդալ, իսկ երիտասարդների հավաքականը՝ երեք բրոնզե մեդալ:
Հարկ է նշել, որ սամբոյի մեծահասակների ՀՀ հավաքականները նույնպես ունեն հաջողություններ: 2022 և 2023 թվականներին մեծահասակների Եվրոպայի կրկնակի չեմպիոն է դարձել Արսեն Խանջյանը: 2023 թվականին մարտական սամբոյի Եվրոպայի չեմպիոն է դարձել Արման Ավանեսյանը, իսկ 2-րդ մրցանակակիր՝ Վարսիկ Գրիգորյանը: Հավաքականը նվաճել է 4 բրոնզե մեդալ:
Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, ինչպես նաև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ավանդույթները և զարգացման ուղիները՝ սամբոյի միջազգային ֆեդերացիայի կողմից առաջարկվել է Հայաստանի Հանրապետությունում անցկացնել սամբոյի մեծահասակների աշխարհի առաջնությունը:
Առաջնությանն ակնկալվում է շուրջ 80 երկրի 600 ներկայացուցիչների մասնակցություն: Առաջնության անցկացումն իր կարևոր տեղն ունի մարզաձևի զարգացման և մասսայականացման գործում, որը կնպաստի միջազգային մարզական հարթակներում Հայաստանի Հանրապետության ճանաչելիության և մարզական հեղինակության բարձրացմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում 11-րդ դասարանի անգլերենի Մարի հրատարակչության (30-34 էջեր) հիման վրա մշակված ուսումնական նյութը, որը միտված է բժշկական մասնագիտությունների և բարդ տերմինների յուրացմանը: Այս ռեսուրսը ներառում…
«Հայկ և Բել» առասպելը մեր ազգային ինքնության և ազատասիրական ոգու հիմնաքարերից է: Այս թեման աշակերտներին մատուցելիս կարևոր է ոչ միայն սյուժետային գծի փոխանցումը, այլև կերպարների խորքային հակադրության և գաղափարական շեշտադրումների…
​Տարրական դպրոցում Մայրենիի դասավանդման առանցքային ու գլխավոր խնդիրը սովորողներին կարդալ սովորեցնելն է: Սակայն «կարդալ» ասելով մենք չպետք է հասկանանք միայն տառաճանաչություն կամ տեքստի մեխանիկական վերարտադրություն: Իսկական ընթերցանությունը սկսվում է այն…
🚦 «Խոսում ենք ռուսերեն՝ խաղալով». «Լուսացույց» մեթոդի և Wordwall-ի կիրառումը ռուսաց լեզվի դասերին Հարգելի՛ գործընկերներ, Ռուսաց լեզվի դասավանդման ընթացքում հաճախ նկատում ենք, որ սովորողները գիտեն բառերը, հասկանում են քերականական կանոնները,…
Մաթեմատիկայի ուսուցման ժամանակակից մոտեցումները 7–9-րդ դասարաններում․ սովորողից՝ գիտելիքի սպառողից դեպի ակտիվ հետազոտող Ներածություն Ժամանակակից կրթության կարևորագույն խնդիրներից է սովորողների մաթեմատիկական մտածողության, տրամաբանական դատողության, խնդիրներ լուծելու և սեփական տեսակետը հիմնավորելու կարողությունների…