ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԹԱՅԵՔՍ փորձագիտական առաքելություն՝ ուղղված ՀՀ թանգարանների բնագավառի օրենսդրական դաշտի կարգավորմանը

Հուլիսի 20, 2023
Մշակութային լուրեր

Հուլիսի 17-18-ը Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ (TAIEX) տեխնիկական օժանդակության և տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակում կայացել է առցանց քննարկում։ Այն նպատակաուղղված էր Հայաստանի Հանրապետության թանգարանների բնագավառի օրենսդրական դաշտի կարգավորմանը, եվրոպական լավագույն փորձի փոխանակմանը և «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի շրջանակում խորհրդատվության տրամադրմանը:

Առցանց հանդիպումը մեկնարկել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանի բացման խոսքով։ Նա ներկայացրել է «Թանգարանների մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակման ընթացքը, ոլորտում առկա հիմնախնդիրները և կարգավորումները: Հանդիպմանը մասնակցել են նախարարության՝ թանգարանների ոլորտը համակարգող մասնագետները, թանգարանների տնօրեններ, ոլորտի մասնագետներ և փորձագետներ, ԻԿՕՄ-ի ազգային կոմիտեի անդամներ:

Փորձագիտական առաքելության շրջանակում ներգրավված էին Մարիա Պինա Էգիդին (Իտալիա) և Մարիա Անջելես Մարտինես Մինգեզան (Իսպանիա) ։ Փորձագետները 2-օրյա քննարկումների ընթացքում ներկայացրել են Իտալիայի և Իսպանիայի՝ թանգարանների ոլորտում օրենսդրական դաշտի զարգացման միտումները, թանգարանների ստեղծման, ֆինանսավորման, հավաքածուների կառավարման ինստիտուցիոնալ և իրավական կարգավորումները:

Հանդիպումներն ընթացել են ակտիվ հարցուպատասխանի ձևաչափով:

Նշենք, որ թանգարանների ոլորտը կանոնակարգող օրենքի նախագծի ընդունման դրույթն ընդգրկած է 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրում:

«TAIEX»ը Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվական փոխանակման գործիք է, որն աջակցում է պետական կառավարման մարմիններին ԵՄ օրենսդրության կարգավորման, կիրառման հարցերում, ինչպես նաև նպաստում է լավագույն փորձի փոխանակմանը և տրամադրում համապատասխան փորձաքննություն խնդիրները լուծելու ուղղությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին

      « Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել   դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։ 

  • «Աբու-Լալա Մահարի » պոեմի ուսուցման իմ փորձը

    ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:

  • Արհեստական բանականության դերը կրթության մեջ

  • Տեղեկատվական տեխնոլոգիաների դերը կրթության մեջ

    Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց

  • Ուսուցիչների ինքնագնահատման, կարիքների վերհանման և աջակցման գործիքի ստեղծում

  • ՏՀՏ առցանց դասընթաց

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան

  • Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակի ուսուցումը նորագույն մեթոդներով

                                              Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է  8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն  կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել  ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը:  «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման  ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել  ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական  հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել  համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված  բոլոր մեթոդներն ու հնարները  կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը  հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր  նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:  

  • Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

    Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան

  • ՏՀՏ գործիքների կիրառությունը ուղղագրություն և ուղղախոսություն ուսուցանելիս

    Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում: