Այսօր տեղի է ունեցել «Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի «Կիլիկիա» մարզադահլիճի պաշտոնական բացման արարողությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը, տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, մարզաշխարհի երախտավորներ:
Ներկաները շրջել են հիմնանորոգված մարզադահլիճում, ծանոթացել պայմաններին, հետևել մարզիկների պարապմունքներին:
«Դժվար է գերագնահատել նման ենթակառուցվածքներ ունենալու կարևորությունը: Սա մեր երեխաների համար առաջին հերթին սպորտով զբաղվելու, առողջ ապրելակերպ ունենալու հնարավորություն է, որը մեծ նշանակություն ունի նաև հասարակության զարգացման համար»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Նրա խոսքով՝ խաղային մարզաձևերի զարգացումը նախարարության համար առաջնահերթ ուղղություն է, և պետք է շարունակաբար խրախուսել երեխաների հետաքրքրվածությունն այդ մարզաձևերով. «Դրանք բոլոր իմաստներով կարևոր են՝ թե՛ թիմային աշխատանք կատարելու, թե՛ միասին արդյունքի հասնելու, թե՛ սպորտային հաջողություններ գրանցելու առումով: Հույս ունեմ՝ ենթակառուցվածքների լավ պայմանները կնպաստեն, որ լավ արդյունքներ գրանցենք. սպասում ենք մեդալների»:
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը ևս հավաստել է՝ նման մարզադահլիճներ ունենալը կարևոր է թե՛ Կառավարության, թե՛ Երևանի քաղաքապետարանի համար:
«Մարզիչներին մեծ պահանջներ ներկայացնելու և նոր չեմպիոններ ունենալու համար նման պայմանները շատ կարևոր են: Այս ուղղությամբ աշխատանքները լինելու են շարունակական, որովհետև մեր երեխաները արժանի են լավ պայմանների»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Նշեք, որ մարզադահլիճի հիմնանորոգման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացվել էր 24 մլն դրամ: Հիմնանորոգման ենթակա մարզադահլիճում ապահովված են հիմնական պահանջները՝ կառույցի սեյսմակայունություն, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիություն, ներքին հաղորդակցման ուղիներ (ջրամատակարարում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում, ջեռուցում), օդափոխություն, տեսահսկման համակարգերի կառուցում կամ հիմնանորոգում, տարածքի բարեկարգում, գոյություն ունեցող շենքի և շինության հատակագծային լուծումների արդիականացում և միջազգային չափանիշներին համապատասխան բարձրորակ հարդարում և այլն:
Ապրիլին կայացած Եվրոպայի ծանրամարտի առաջնության շրջանակում «Կիլիկիա» մարզադահլիճը դարձել էր ծանրամարտի՝ միջազգային չափանիշներին համապատասխան մարզումային դահլիճ:
«Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Ռոման Ամոյանի խոսքով՝ արդեն իսկ շուրջ 150 երեխա է հաճախում մարզադպրոց, նոր հաստիքացուցակով աշխատում է 12 մարզիչ. «Մենք մարզվել ենք մութ ու ցուրտ տարիներին և արդյունք ենք տվել, որովհետև սիրել ենք սպորտը, իսկ այսպիսի դահլիճներում ավելի մեծ է մարզվելու ցանկությունը: Այս պայմանները հնարավորություն են մարզիչների և երեխաների համար՝ կրթվելու, մարզվելու և զարգացնելու սպորտը»:
Բադմինթոնի գլխավոր մարզիչ Հրաչյա Պողոսյանը ևս փաստել է, որ մեծ հաջողություններ գրանցելու նախապայմաններն ապահովված են, ինչը կնպաստի մարզաձևի զարգացմանը Հայաստանում: Օգոստոսի 5-ին Հայաստանի թիմը մասնակցելու է մինչև 17 տարեկանների Եվրոպայի բադմինթոնի առաջնությանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնառությունը սերտորեն առնչվում է «ուսուցման մեթոդիկա» հասկացության հետ: «Մեթոդիկա» ասելով՝ ուսուցիչները երբեմն հասկանում են ուսումնական նյութերի գրքերի կամ տեսանյութերի ամբողջություն:Իրականում մեթոդիկան ուսուցման ընթացքում ուսուցչի և աշակերտների փոխներգործության եղանակն է: Այս…
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Որպես ուսուցիչներ՝ մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից կրթությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Արհեստական Բանականության (ԱԲ): Արդյո՞ք մենք չենք բախվում մի վտանգավոր իրականության, որտեղ տեխնոլոգիան սկսում է խոչընդոտել սովորողի…
Պատմության դասավանդումը ժամանակակից դպրոցում պահանջում է ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ նաև սովորողների ակտիվ ներգրավվածություն, քննադատական և ստեղծարար մտածողություն, ինչպես նաև քաղաքացիական դիրքորոշման ձևավորում: Ելնելով վերոնշյալից՝ փորձել եմ իմ ներդրումն…
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց