ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանը մենք ենք

Սեպտեմբերի 26, 2016
Դպրոցական անցուդարձ

«Ահա դարերի խորքից, պատերազմներից ու ասպատակումներից ավերված ճամփաներով, հրի ու սրի միջով, դեպի մեզ է գալիս մի հոգնած, վիրավոր, բայց համառ ու տոկուն ճամփորդ»։

ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովայի միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ ՀՀ անկախության 25 ամյակին նվիրված «Հայաստանը մենք ենք» խորագրով թատերականացված ներկայացում՝ ըստ Գևորգ Էմինի «Հավերժի ճամփորդը» ստեղծագործության:

Որպես Հայաստանը շենացնող, սյուն ու հենարան հանդիսացող սիմվոլիկ կերպարներ՝ ընտրվել էին գյուղացին, զիվորականը, բանաստեղծը, աշակերտը, գիտնականը, բանվորը, մանուկը, ովքեր ամբողջ ներկայացման ընթացքում արարում էին, աշխատում, ստեղծում բարիքներ Հայաստանի համար և պատմում իրենց չքնաղ հայրենիքի մասին:

Գյուղացին իր աճեցրած խաղողի որթի բերքից գինի էր քամում: Զինվորը միշտ կազմ ու պատրաստ պաշտպանում էր հայրենի եզերքը: Պատանի բանաստեղծը նորանոր բանաստեղծություններ էր գրում և նվիրում հայրենիքին: Երիտասարդ բանվոր մասնագետը սարքավորումներ էր նորոգում և ստեղծում՝ հանուն հայրենիքի շենացման: Գիտնականը էլեկտրոն էր սանձում, ատոմից լույս քամում և մետաքսի նուրբ թելեր հանում նույնիսկ հայոց բիրտ քարերից... Աշակերտը մշտապես կարդում, սովորում և ուսանում էր, որպեսզի դառնա վաղվա Հայաստանի ապագա լավագույն մասնագետը: Իսկ փոքրիկ մանուկը՝ Հայաստանի շարունակողն ու ժառագորդը, իր կենսուրախ խաղով լցնում էր ամբողջ պատկերը:

Ներկայացման վերջում դեպի մեզ եկավ Հայաստանը՝ որպես դարերի խորքից եկած հավերժի ճամփորդ, որը դեպի դարերն է գնում և որի երթը վերջ ու վախճան չունի, քանի դեռ գեթ մի հայ է ապրում այս հողագնդում, այս հավերժական արևի ներքո...

Հայաստանը ինքը կյանքն է, հարատևումը, անմահությունը...

Նա՛ է, ով միշտ մահվան մեջ է ապրել, բայց մահ չունի...

Ներկայացման գլխավոր նպատակը այն էր, որ յուրաքանչյուր հայ ի´նքն է Հայաստան կերտողը, ի´նքն է Հայաստանի շունչն ու հոգին, և Հայաստանը յուրաքանչյուր հայի տունն է:

  • Glogster, Padlet Canva որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Սվետլանա Սիմոնյան

    Glogster, Padlet, Canva) որպես սովորողների հետազոտական կարողությունների զարգացման միջոց» Այս թեման թույլ է տալիս ՏՀՏ գործիքը դարձնել ոչ թե պարզապես ցուցադրական նյութ, այլ մի հարթակ, որտեղ աշակերտը կառուցում է իր…

  • Վեպից էկրան. Գրականության և կինոյի երկխոսությունը

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով ներկայացնում եմ իմ նախագծային աշխատանքը: Նախագծի նպատակն էր վերլուծել դասական ստեղծագործությունների էկրանավորումները՝ համեմատելով դրանք բնագրերի հետ: Ուսումնասիրվող նյութերը. Հովհաննես Թումանյան՝ «Գիքորը» (բնագիրը և ֆիլմը): Ակսել Բակունց «Միրհավը»,«Այս…

  • Հացը

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործըկերներ, տեղադրում եմ սովորողների կողմից անչափ սիրված նախագծային աշխատանքը: Նախագծային աշխատանք Թեմա Հացը Նախագծի անվանում՝ Հացը Առարկա(ներ)՝ Գրականություն Ուսումնական տարի, կիսամյակ՝ 2024-2025 Դասարան՝ 7-րդ, 8-րդ

  • «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

    Թեմայի հեղինակ՝ Ani Papinyan 86

    Հարգելի՛ գործընկերներ, հաշվի առնելով նախորդ գրառման արձագանքները, տեղադրում եմ ևս մեկ նախագծային աշխատանք: Դասարան-10-րդ Դարպասի միջնակարգ դպրոց Ուսումնականտարին, կիսամյակը 2025-2026, 1-ին կիսամյակ Ուսումնական նախագծիանվանումը «Ինչպե՞ս խթանել ընթերցանությունը»

  • Թեմայի ամփոփման իմ փորձից

    Թեմայի հեղինակ՝ @mar

    Հարգելի՛ գործընկերներ, սիրով կիսվում եմ իմ փորձով, թե ինչպես եմ ամփոփում թեմաները ավագ դպրոցում՝ օգտագործելով ժամանակակից մեթոդներ և տեսողական գործիքներ: Նար-Դոսի «Սպանված աղավնի» վիպակի օրինակով ցանկանում եմ ցույց տալ, թե…