ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է «EduArmenia2023» առկա ձևաչափով աշխատաժողովը

Հուլիսի 3, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր մասնակցել է «EduArmenia2023» համահայկական գիտակրթական առկա ձևաչափով աշխատաժողովի բացման հանդիսավոր արարողությանը:

Բացման արարողությանը մասնակցել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը, ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանը, «EDUArmenia»-ի համահիմնադիր Լիլիթ Մկրտչյանը, ոլորտի մասնագետներ, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Աշխատաժողովն առկա և հեռավար ձևաչափով անցկացվում է արդեն 4-րդ անգամ. այս տարի հեռավար ձևաչափով այն մեկնարկել է հուլիսի 1-ին: Աշխատաժողովի ընթացքում կրթական ոլորտի ներկայացուցիչները հանդես են գալու ոլորտի զարգացմանն ու բարեփոխումներին նվիրված բանախոսություններով և դասախոսություններով:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին և կարևորել նմանօրինակ միջոցառումների դերը կրթական բարեփոխումների գործընթացում. «Հանրակրթության ոլորտում իրականացվում են մի շարք բազմաշերտ բարեփոխումներ, և այս ոլորտի յուրաքանչյուր մասնակցի և շահակից խմբի զարգացումն իր հիմնարար ազդեցությունն է ունենալու այս փոփոխությունների վրա»:

Արաքսիա Սվաջյանը նաև խոսել է դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրման մասին՝ նշելով, որ առանձնացվել են դպրոցի տնօրենի բովանդակային և վարչատնտեսական գործառույթները: Վարչատնտեսական մասի համակարգողը կիրականացնի դպրոցի վարչական, իսկ տնօրենը` ուսումնական գործընթացի պլանավորումը և կազմակերպումը։ Վերջինս հույս է հայտնել, որ այս օրերի ընթացքում կքննարկվեն նաև դպրոցների տնօրենների զարգացման ծրագրերը, ուսուցիչների ատեստավորման և կարողությունների զարգացմանն ուղղված մի շարք հարցեր:

Նախարարի տեղակալն աշխատաժողովի անցկացումն արժևորել է նաև ոլորտի տարբեր կառույցներին համախմբելու, փոփոխության ձգտող մանկավարժական համայնքի ներուժը բացահայտելու տեսանկյունից՝ վստահություն հայտնելով, որ ԿԳՄՍ նախարարությունը մշտապես պատրաստակամ է աջակցելու կրթական բարեփոխումներին միտված առաջարկներին ու գաղափարներին:

Աշխատաժողովը կտևի մինչև հուլիսի 4-ը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…