ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամը Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում իրականացրել է հաշվետու համերգ-ցուցահանդես: Միջոցառման մասնակիցներն էին ՀՀ մարզերի երաժշտական, գեղարվեստի, արվեստի դպրոցների շնորհալի սաները:
«Առնո Բաբաջանյան» համերգասրահի նախասրահում բացվել է սաների նկարչական և դեկորատիվ-կիրառական աշխատանքների ցուցահանդեսը, այնուհետև՝ շնորհալի երաժիշտ-կատարողները հանդես են եկել համերգային ծրագրով:
«Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի ղեկավար Նելլի Սարգսյանը շնորհավորել է դպրոցների սաներին տարեվերջյան ցուցահանդեսի և համերգային ծրագրի ներկայացման կապակցությամբ և նշել է, որ եթե անգամ երեխաները հետագայում երաժշտարվեստի, նկարչական, դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերը չընտրեն որպես մասնագիտություն, գեղարվեստական կրթության շնորհիվ նրանք մեծանում են արժանապատիվ և կիրթ քաղաքացիներ:
Տարեվերջյան հաշվետու ցուցահանդեսին և համերգին մասնակցել են 10 մարզի՝ 22 երաժշտական դպրոցների և 12 գեղարվեստի, արվեստի դպրոցների սաներ: Ընդհանուր առմամբ, համերգին մասնակցել են շուրջ 160 աշակերտներ: Ներկայացված են երաժշտարվեստի բոլոր բաժինները՝ լարային, փողային, հարվածային, դաշնամուրային, վոկալ, երգչախմբային, կամերային, ինչպես նաև բոլոր գործիքները՝ ֆագոտ, շեփոր, կլարնետ, քանոն, սանթուր և այլն: Ցուցահանդեսին ներկայացվել է ավելի քան 80 ստեղծագործական աշխատանք՝ նկարչական, դեկորատիվ-կիրառական, գոբելեն, ասեղնագործություն, քանդակ:
«Կարևոր է մանկավարժների դերը, որոնք տարվա ընթացքում կատարել են անգնահատելի աշխատանք: Շատ կարևոր է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի մեթոդիստների մասնակցությունն այս գործընթացին: Մանկավարժ-մեթոդիստները մանկավարժներին հետևողական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու միջոցով օգնում են զարգացնելու երեխաների շնորհները՝ իրենց ընտրած երաժշտական և արվեստի ճյուղերում: 2023 թվականի 1-ին կիսամյակում հիմնադրամի «Երաժշտական և արվեստի դպրոցներում ուսումնամեթոդական աշխատանքներ» ծրագրի շրջանակում մեթոդիստ-մանկավարժները, ինչպես նաև ՀՀ բարձրագույն, միջին մասնագիտական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների առաջատար հրավիրյալ մասնագետները ՀՀ մարզերի և Երևան քաղաքի երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում իրականացրել են ուսումնամեթոդական և գործնական օգնություն՝ 600 դասատուների և 2530 աշակերտների համար»,- նշել է «Մշակութային կրթության աջակցության» հիմնադրամի ղեկավար Նելլի Սարգսյանը:
Նշենք, որ միջոցառումը միտված է գեղարվեստական կրթության և գեղագիտական դաստիարակության բնագավառի հանրահռչակմանը, ՀՀ մարզերում մշակութային կյանքի աշխուժացմանը, երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, մայրաքաղաք-մարզեր կապի ամրապնդմանը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…
Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…
Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…
Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան