ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աղավնաձորում բացվել է «Գրադարակ Աղավնաձոր» համայնքային կենտրոն-գրադարանը

Հունիսի 28, 2023
Մշակութային լուրեր

Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի մշակույթի տանը տեղի է ունեցել «Գրադարակ Աղավնաձոր» գրադարանի պաշտոնական բացման արարողությունը:

Բացման արարողությանը մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության գլխավոր մասնագետ Վերոնիկա Խորասանյանը, Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Վայոց ձորի մարզպետի տեղակալ Դավիթ Սարգսյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, համայնքի ներկայացուցիչներ:

ՀՀ ԿԳՄՍՆ ներկայացուցիչը փաստել է, որ մարզային գրադարանների հիմնադրումը, ինչպիսին «Գրադարակ Աղավնաձոր»-ն է, ամբողջությամբ համահունչ է ՀՀ երիտասարդական պետական քաղաքականության ուղենիշներին: Վերոնիկա Խորասանյանի ընդգծմամբ՝ այս պահին պետության կողմից որդեգրած քաղաքականության գերակա ուղղություններից մեկը ՀՀ մարզերում երիտասարդական կենտրոնների ստեղծումն է և լիարժեք աջակցությունը նմանօրինակ նախաձեռնություններին, կազմակերպություններին։ Իսկ «Գրադարակ» ՀԿ-ի կողմից հիմնադրված մարզային գրադարանների հիմնման ծրագիրն ամբողջությամբ այս համատեքստում է։

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր ելույթում կարևորել է գրադարանի առկայությունը մարզային միջավայրում՝ նշելով, որ հիմնված գրադարանը ծառայելու է որպես համայնքային գրադարան՝ հագեցած ուսումնական ռեսուրսներով և խաղերով, և որպես ապահով վայր՝ երեխաներին և դեռահասներին հոգեսոցիալական աջակցության վայր՝ ոչ ֆորմալ կրթություն և երեխաների պաշտպանության այլ ծառայություններ տրամադրելու համար:

Մարզերում բազմաֆունկցիոնալ գրադարանների ստեղծման գաղափարը պատկանում է «Գրադարակ» կրթամշակութային հասարակական կազմակերպությանը։ Գաղափարի առանցքային նպատակը երեխաների, դեռահասների, երիտասարդների շրջանում գիտելիքի ու կրթության հանդեպ սեր և հետաքրքրություն սերմանելն է։

Առաջին գրադարանը հիմնվել է 2018 թ. Լոռու մարզի Ամրակից գյուղում։ Մինչև այժմ ՀՀ-ում ստեղծվել է 7 գրադարակ՝ Ամրակից և Դեբեդ (Լոռու մարզ), Չորաթան և Մովսես գյուղերում (Տավուշի մարզ), Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում, Արարատի մարզի Դվին գյուղում և 7-րդը՝ Վայոց ձորի մարզի Աղավնաձորում։

Գրադարանները հիմնադրվում են տարբեր դոնոր կազմակերպությունների, անհատ բարերարների ֆինանսական նվիրատվությունների հաշվին։

Աղավնաձորի մշակույթի տանը տեղակայված գրադարանը հիմնադրվել և կահավորվել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) և «Գրադարակ» ՀԿ-ի կողմից՝ ԱՄՆ բնակչության, փախստականների և միգրացիայի հարցերով բյուրոյի և Արենի համայնքապետարանի ֆինանսական աջակցությամբ։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…