ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված համերգներ՝ Արգենտինայում և Ուրուգվայում

Հունիսի 27, 2023
Մշակութային լուրեր

Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում հունիսի 26-ից հուլիսի 5-ն Արգենտինայում և Ուրուգվայում կանցկացվեն Արամ Խաչատրյանի անվան տրիոյի երաժիշտներ Արմինե Գրիգորյանի և Կարեն Շահգալդյանի հյուրախաղերը:

Հյուրախաղերի շրջանակում երաժիշտները հունիսի 29-ին հանդես կգան «Կիրշներ» մշակութային կենտրոնի մեծ համերգասրահում, հուլիսի 1-ին՝ Բուենոս Այրեսի պետական համալսարանի մեծ համերգասրահում, հուլիսի 2-ին՝ «Կիրշներ» մշակութային կենտրոնի կամերային համերգասրահում, հուլիսի 4-ին՝ Ուրուգվայի «Կլուբ Ուրուգվայ» համերգասրահում:

Համերգներին ելույթ կունենա նաև Արգենտինայի Սան Մարտինի անվան պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը:

Համերգային ծրագրերում կհնչեն Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը, Դաշնամուրի, Ջութակի համար գրված սոնատները, Արամ Խաչատրյանի, էդվարդ Բաղդասարյանի, Էդվարդ Միրզոյանի, Ալեքսանդր Հարությունյանի կամերային ստեղծագործությունները:

Համերգային հյուրախաղերի շրջանակում տեղի կունենան մամուլի ասուլիսներ և հանդիպումներ տեղացի երաժիշտների հետ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…