Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած,
Հազար-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած,
Իմ նոր հայրենիք,
Հզո՜ր հայրենիք...
ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի մշակույթի տան դահլիճի մուտքից զգացվում էր, որ ունկնդիրը պիտի լինենք մի փոթորկահույզ, արբեցնող, յուրօրինակ գրական-երաժշտական միջոցառման, որը կրում էր «Ես սիրում եմ իմ երկիրը» խորագիրը: Դահլիճը շնչում էր հայրենասիրական ոգով, թևածում էր խրոխտ երգն ու պարը: Աշակերտների ազատ ու անկաշկանդ խոսքի միջոցով կերտվում էր ազատ ու անկախ Հայաստանը, մեր անկախության 25-ամյակը:
Այն հայրենիքը, որի զավակներն ունեն ապրելու կամք, հավատ, ազատության ձգտում:
Այն հայրենիքը, որի զինվորը խրամատներում, առաջին գծում պատվով, սիրով ու նվիրվածությամբ պաշտպանում է իր երկիր հայրենին, հողն հայոց ու տունն իր նվիրական:
Այն հայրենիքը, որի ուժն ու զորությունը իր անպարտ զավակներն են: Նրանք արյունոտ քառուղիներում ամեն օր ու ժամ կերտել են ազատ, անկախ Հայրենիքը:
- Իմ ազա՛տ հայրենիք, իմ փոքրի՛կ Հայաստան, - հնչում է XԲ դասարանի աշակերտ Մելս Վաղարշյանի շուրթերից, - ես անսահման հպարտ եմ ու երջանիկ, որ ծնվել եմ այս սուրբ հողում, որտեղ իշխում է ազատատենչ ոգին:
Տոնացույցի լուսավոր օրվա՝ Անկախության 25-ամյակի կապակցությամբ հյուրերին, ուսուցիչներին, ծնողներին ու դպրոցականներին շնորհավորեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը, և նշեց, որ այս տոնը համայն հայության հոգու և սրտի տոն է, տոն, որ մեզ ժպիտ ու բերկրանք է պարգևում:ՙ <<Անկախությունը մեր էության մեջ է, այն նոր կյանքի կոչնակ է և հավերժորեն իր կամքն է հնչեցնում: 25 տարիների մաքառումների արդյունքում այսօր հպարտությամբ կարող ենք ասել, որ ունենք անկախ պետություն, հայկական մարտունակ բանակ, դպրոց, եկեղեցի, մայր օրենք՝ սահմանադրություն ...
-Մեր դպրոցականները ապագային ուղղված մեծ երազանքներ ունեն, ասաց տնօրենը,- ես համոզված եմ, որ դրանց հասնելու ճանապարհին իրենք լավ, շատ լավ կսովորեն, կլինեն հայրենասեր, բարի, աշխատասեր ու իրենց պարտքը կտան ազատ ու անկախ Հայրենիքին:
Միջոցառման մասնակիցները ծիածանեցին եռագույնի գույները՝ ազատ ու անկախ հայրենիքում ապրելու արժանապատվությամբ:
Սովորողների հետ դաստիարակչական
աշխատանքների կազմակերպիչ Ծովինար Կարապետյան
Մայրենի լեզվի օրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն խոսելու լեզվի արժեքի մասին, այլ նաև վերանայելու մեր ամենօրյա մասնագիտական գործելակերպը: Լեզուն դասագրքային նյութ չէ միայն․ այն կենդանի է մեր խոսքում,…
Սուխոմլինսկին գրել է. «Երեխաների կարողությունների և տաղանդների ակունքները նրանց մատների ծայրերում են: Դրանցից, պատկերավոր ասած, հոսում են ամենաբարակ առվակները, որոնք սնուցում են ստեղծագործ մտքի աղբյուրը: Որքան մեծ է վստահությունն ու…
Ինտեգրված դասերը հայոց լեզվի և գրականության ուսուցման մեջ առանձնանում են որպես արդյունավետ մանկավարժական մոտեցում, քանի որ ապահովում են լեզվական գիտելիքների և գեղարվեստական մտածողության համադրված զարգացում: Այս առարկաները, լինելով բովանդակային և…
Կատարում ենք գործնական աշխատանք, որտեղ օգնության կգա արվեստը: Ընտրում ենք համապատասխան թեմա, աշակերտներն իրենց պատկերացրած պատկերը նկարում են ( այս տարբերահոս պետք է աշխատեն նախապես ձևավորած խմբերը) , հետո ընդգծում…
Ամփոփման դասի համար (լավ տարբերակ է և՛ հայոց լեզվի, և՛ գրականության համար) հանձնարարեք կազմել խաչբառ՝ հարցերն ընտրելով համապատասխան թեմայից, մեծ ուշադրություն է պահանջում, սիրով են աշխատում: Կարող են աշխատել նաև…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց