Հայաստանի աթլետիկայի հավաքականն ավարտել է ելույթները Եվրոպական ամառային երրորդ խաղերում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Գրիգոր Բարսեղյանը, ամփոփելով հայ աթլետների մասնակցությունը, նշել է՝ մարզիկները հանդես են եկել իրենց հնարավորությունների սահմանում, իսկ արդյունքները կարելի է գոհացուցիչ համարել:
«Բոլոր ուժեղագույնները, բացառությամբ արագավազորդ տղաների, որոնք վնասվածքներ ունեին, մասնակցում էին մրցումներին: Թիմի մյուս առաջատարները, որոնցից սպասում էինք առանձնակի արդյունքներ, լիովին արդարացրեցին իրենց՝ Երվանդ Մկրտչյանը, Լևոն Աղասյանը, Յանա Սարգսյանը: Կառանձնացնեի 4x400 մետր փոխանցավազքը, որին մեր հավաքականն առաջին անգամ մասնակցեց, ու թեև գրավեցինք 5-րդ հորիզոնականը, բայց ազգային ռեկորդ սահմանեցինք: Ազգային ռեկորդ սահմանեց նաև Էլլադա Ալավերդյանը 3000 մետր խոչընդատավազաքում: Ընդհանուր առմամբ մրցելույթներից գոհ եմ, հնարավորությունների սահմանում լավ հանդես եկանք, թեև վերջնարդյունքում կարող էինք ավելի բարձր հորիզոնական զբաղեցնել»,- ասում է մարզիչը:
Մարզչի խոսքով՝ Եվրոպական ամառային խաղերի արդյունքներով ձևավորվելու է Հայաստանի աթլետիկայի հավաքականը, որը մասնակցելու է Բալկանյան երկրների առաջնությանը: Եվս երկու մարզիկ՝ Երվանդ Մկրտչյանն ու Գայանե Չիլոյանը, հուլիսին Չինաստանում մասնակցելու են Համաշխարհային ուսանողական խաղերին: Առաջիկայում անցկացվելու է նաև մեծահասակների աշխարհի առաջնությունը:
Աթլետների ելույթներին մրցավայրից հետևել են նաև Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, Աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, հավաքականի մարզիչներ ու երկրպագուներ:
Ռոբերտ Էմմիյանի խոսքով՝ Եվրոպայի թիմային առաջնությանը մասնակցելը կարևոր փորձառություն էր հայ մարզիկների համար. «Շատ ուրախ եմ, որ մեր պատվիրակությունն այսպիսի հիանալի թիմով մասնակցեց Եվրոպական ամառային երրորդ խաղերի շրջանակում առաջին անգամ անցկացվող Եվրոպայի թիմային առաջնությանը:
Ուրախ եմ, որ Հայաստանում էլ արդեն ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղի, որն արդեն լիովին պատրաստ է: Առաջին մրցումը, որ այնտեղ կանցկացվի Համահայկական ամառային խաղերն են: Դրանից հետո կանցկացնենք Հայաստանի առաջնությունը, ապա 3-4 միջազգային մրցաշար: Ուզում եմ, որ այդ պայմանները մեզ ավելի օժանդակեն հաջողության հասնելու համար»,- նշում է Ռոբերտ Էմմիյանը:
Նրա խոսքով՝ թեև թիմային առաջնություն է, բայց մարզիկների անհատական արդյունքները շատ ոգևորող են:
«Աղասյանն առաջին տեղը գրավեց եռացատկում. շատ ուրախ եմ նրա համար: Երվանդ Մկրտչյանն ու Յանա Սարգսյանը երրորդ տեղը զբաղեցրին: Ունեցանք նաև անձնական ու ազգային ռեկորդներ: Բոլոր մարզիկներն իրենց հնարավորությունների սահմանում արեցին ամեն ինչ, որպեսզի իրենց լավ դրսևորեն: Վստահ եմ՝ երբ ունենանք լավ պայմաններ ու մեր մարզիկները բարելավեն իրենց տեխնիկական, ֆիզիկական տվյալները, էլ ավելի մեծ հաջողություններ կունենան»,- ընդգծում է Էմմիյանը:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահի խոսքով` առջևում Եվրոպայի երիտասարդների ու աշխարհի առաջնություններն են. «Գլխավոր նպատակն Օլիմպիական խաղերն են. Պետք է կարողանանք վարկանիշ ձեռք բերել: Անհրաժեշտ ամեն ինչ պետք է անել, որպեսզի շատ մասնակիցներ ունենանք: Որակյալ մարզիկներ ունենք՝ ի դեմս Լևոն Աղասյանի, Երվանդ Մկրտչյանի, Յանա Սարգսյանի, ու այլոց, որոնք կարող են վարկանիշ ձեռք բերելու»:
Ռոբերտ Էմմիյանն առանձնացնում է նաև ամերիկահայ մարզուհի Ալիսոն Հալվերսոնին, որը 2019 թվականին Հայաստանի քաղաքացիություն ստանալուց հետո, առաջին անգամ Հայաստանի հավաքականի կազմում միջազգային մրցաշարի մասնակցեց. « Բոլորիս համար հաճելի է նրա ներկայությունը մեր թիմում: Վերջերս է երեխա ունեցել, քիչ ժամանակ ունեցավ պատրաստվելու համար: Վստահ եմ՝ մյուս մրցումներում շատ ավելի լավ մարզավիճակում կլինի ու բարձր արդյունքներ կգրանցի՝ գնալով դեպի Օլիմպիական խաղեր»:
Տարբեր տարածությունների վազորդ Ալիսոն Հալվերսոնը Եվրոպական խաղերին մասնակցեց մի քանի մրցաձևերում, իսկ ամենատպավորիչը հենց 4x400 մետր փոխանցավազքում նրա վստահ ելույթն էր: Հալվերսոնի խոսքով՝ Հայաստանի հավաքականի կազմում հանդես գալն իր համար մեծ նշանակություն ունի. «Իսկապես շատ էմոցիոնալ պահ է: Գիտեմ իմ նախնիների պատմությունը, ովքեր Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ: Գիտեմ, որ Հայաստանի համար հիմա էլ ծանր ժամանակներ են, քանի որ Արցախում պատերազմը չի ավարտվել: Ես հայ ժողովրդին մի մասնիկն եմ և դրա համար շատ ուրախ եմ: Մենք այսօր ցույց տվեցինք, որ կարող ենք հաղթել ու որ հայ ժողովուրդն ուժեղ է: Շատ եմ սիրում թիմակիցներիս: Այո, մենք նույն լեզվով չենք խոսում, բայց սպորտը միավորում է: Մենք իրար հասկանում ենք մեր էմոցիաներով, գրկախառնություններով ու խոսում ենք աթլետիկայի լեզվով»:
Հիշեցնենք՝ Լեհաստանում ընթացող Եվրոպական ամառային երրորդ խաղերի շրջանակում ավարտվել է աթլետիկայի Եվրոպայի թիմային առաջնությունը, որի արդյունքներով Հայաստանի թիմը, հանդես գալով երրորդ դիվիզիոնում, զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը:
Եվրոպական ամառային երրորդ խաղերում Հայաստան ներկայացուցիչներ կունենա նաև բռնցքամարտ, կարատե, թաեքվոնդո և հրաձգություն մարզաձևերում:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Ուսումնառությունը սերտորեն առնչվում է «ուսուցման մեթոդիկա» հասկացության հետ: «Մեթոդիկա» ասելով՝ ուսուցիչները երբեմն հասկանում են ուսումնական նյութերի գրքերի կամ տեսանյութերի ամբողջություն:Իրականում մեթոդիկան ուսուցման ընթացքում ուսուցչի և աշակերտների փոխներգործության եղանակն է: Այս…
Գրականության քարտեզագրում. Ուսուցման նոր փիլիսոփայություն ​ Գրական երկերի ինտեգրումը (համադրումը) ժամանակակից դպրոցում համարվում է բարձրակարգ մտածողության զարգացման լավագույն միջոցը: Այն թույլ է տալիս աշակերտին տեսնել ոչ թե առանձին գրքեր, այլ…
Որպես ուսուցիչներ՝ մենք բոլորս գիտակցում ենք, որ ժամանակակից կրթությունն այլևս անհնար է պատկերացնել առանց Արհեստական Բանականության (ԱԲ): Արդյո՞ք մենք չենք բախվում մի վտանգավոր իրականության, որտեղ տեխնոլոգիան սկսում է խոչընդոտել սովորողի…
Պատմության դասավանդումը ժամանակակից դպրոցում պահանջում է ոչ միայն գիտելիքների փոխանցում, այլ նաև սովորողների ակտիվ ներգրավվածություն, քննադատական և ստեղծարար մտածողություն, ինչպես նաև քաղաքացիական դիրքորոշման ձևավորում: Ելնելով վերոնշյալից՝ փորձել եմ իմ ներդրումն…
«Հարգելի՛ գործընկերներ, «Շրջված դասարան» (Flipped Classroom) մոդելը կիրառելիս ես բախվեցի մի շատ կարևոր խնդրի. ծնողների ընկալմանը: Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխան տանն է դիտում դասի տեսանյութը, ուրեմն ուսուցիչը…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց