ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում դպրոցների և կրթահամալիրների նախագծման համար գումար է հատկացվել

Հունիսի 16, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում՝ 224 մլն 100 հազար դրամ գումարի չափով: Գումարը կուղղվի ՀՀ Վայոց ձորի և Տավուշի մարզերում 23 ուսումնական հաստատության՝ 9 կրթահամալիրի ստեղծման և 14 դպրոցի կառուցման, ինչպես նաև Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերում դպրոցների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերմանը։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ սա հերթական որոշումն է՝ ՀՀ կառավարության 2021-2026թթ.-ի ծրագրով ամրագրված 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի շրջանակում: Նրա խոսքով՝ ՀՀ Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերում աշխատանքային խմբերն իրականացրել են մանրամասն տեղազննություն: Հաշվի առնելով մի շարք գործոններ՝ դպրոցական և նախադպրոցական շենքերի առկայություն, սովորողների քանակ և այլն, ընտրվել են մի շարք բնակավայրեր, որտեղ կձևավորվեն կրթահամալիրներ: ՀՀ Վայոց Ձորի մարզում ընտրվել է 4 բնակավայր՝ Արտաբույնք, Քարագլուխ, Արփի, Մարտիրոս, իսկ Տավուշի մարզում՝ 5՝ Լուսաձոր, Պտղավան, Աղավնավանք, Նորաշեն, Ոսկևան:

Ըստ նախարարի՝ մարզեր կատարած այցերի և իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում որոշվել է այն բնակավայրերի համար, որոնց դպրոցների աշակերտական համակազմը մեծ է, կառուցել դպրոցների նոր շենքեր (Վայոց Ձորի մարզում՝ 2 բնակավայր, իսկ Տավուշի մարզում՝ 8 բնակավայր): Այդ դպրոցներն են. Վայոց ձորում՝ Վայքի ավագ դպրոց (կկառուցվի միջնակարգ դպրոց) և Արենիի միջնակարգ դպրոցը, Տավուշում՝ Այրումի Հ.Մալինյանի անվան միջնակարգ դպրոց, Կոթիի միջնակարգ դպրոց, Բագրատաշենի Մ․ Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոց, Արծվաբերդի թիվ 1 միջնակարգ դպրոց, Այգեձորի միջնակարգ դպրոց, Նոյեմբերյանի թիվ 1 ավագ դպրոց (կկառուցվի միջնակարգ դպրոց), Կողբի Ջ.Կարախանյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոց, Սևքարի միջնակարգ դպրոց:

Սյունիքի մարզի քաղաքային բնակավայրերի դպրոցներից նոր շենքերի կառուցման համար ընտրվել է 4 դպրոց՝ Կապանի թիվ 1 հիմնական դպրոցը, Կապանի թիվ 6 հիմնական դպրոցը, Գորիսի Ս. Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցը և Սիսիանի թիվ 2 հիմնական դպրոցը:

Նախարարը հիշեցրել է, որ ՀՀ Սյունիքի մարզի գյուղական բնակավայրերում 40 կրթահամալիրների ստեղծման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերման նպատակով 414 մլն դրամ հատկացվել էր ՀՀ կառավարության առանձին որոշմամբ:

Ժաննա Անդրեասյանի փոխանցմամբ՝ խնայելով ժամանակային և ֆինանսական ռեսուրսները՝ որոշվել է փաստաթղթերը ձեռք կբերել առկա նախագծերի տեղակապման միջոցով (բացառությամբ մեկ դպրոցի, որի համար անհրաժեշտ է անհատական նախագիծ)։

«Վերջին երեք ամիսների ընթացքում մենք նմանատիպ երեք որոշում ենք կայացրել 107 հաստատության համար, որոնցից 60-ը կրթահամալիր, 47-ը՝ առանձին դպրոց: Մասնավորապես նախատեսում ենք՝ Սյունիքում՝ 40 կրթահամալիր, Արմավիրում՝ 4 կրթահամալիր, 8 դպրոց, Արագածոտնում՝ 7 կրթահամալիր, 8 դպրոց, Գեղարքունիքում՝ 9 կրթահամալիր, 6 դպրոց, Արարատում՝ 3 կրթահամալիր, 9 դպրոց, Կոտայքում՝ 1 կրթահամալիր, 12 դպրոց: Այս որոշմամբ այդ հաստատությունների թիվը կդառնա 130՝ 40 հազար աշակերտի համար: Առաջիկայում կներկայացնենք նմանատիպ որոշման նախագծեր Լոռու և Շիրակի մարզերի, ինչպես նաև Երևանի համար՝ ծածկելով ողջ հանրապետությունը»,-նշել է նախարարը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է կրթահամալիրների ստեղծման ծրագիրը՝ ընդգծելով, որ այն բաղկացած է լինելու միջնակարգ դպրոցից և մանկապարտեզից, որոնցից կարող են օգտվել նաև հարակից բնակավայրերի երեխաները: Այդ համատեքստում վարչապետը կարևորել է տվյալ բնակավայրում դեպի կրթահամալիր տանող ճանապարհների կառուցման և բարեկարգման, երեխաներին տեղափոխող չօգտագործված տրանսպորտային միջոցների և վերապատրաստված վարորդների ապահովման, մարզական ենթակառուցվածքների, ինչպես նաև առողջապահական ամբուլատոր ծառայությունների և լայնաշերտ ինտերնետի հասանելիության հարցերը:

Ծավալվել է քննարկում, որի ընթացքում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը և այլ գերատեսչությունների ղեկավարներ ներկայացրել են իրենց դիտարկումները ծրագրի վերաբերյալ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…