ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց մրցույթ՝ «ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրին միանալու համար

Հունիսի 16, 2023
Լուրեր կազմակերպություններից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ հայտարարում են բաց մրցույթ՝ ավագ դպրոցի բաղադրիչ ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ միանալու և փորձարկելու «ԱԲ սերունդ» դպրոցական երաշխավորված ծրագիրը։  

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագրի նպատակներն են․

● Ձևավորել խորացված մաթեմատիկայի և համակարգչային գիտության հիմքային գիտելիքներ և հմտություններ՝ անհրաժեշտ ԱԲ ոլորտի համար

● Բացահայտել ԱԲ և ԳՏՃՄ ուղղությամբ գիտնականի և նորարարի հեռանկարները

● Տրամադրել ԱԲ ոլորտի կիրառական գիտելիքներ և հմտություններ

Եռամյա կրթական ծրագիրը նախատեսված է 10-12-րդ դասարանների աշակերտների համար և հնարավորություն կընձեռի նրանց սովորել խորացված մաթեմատիկա, ծրագրավորում (Python), արհեստական բանականության հիմունքներ, իրականացնել պրակտիկ նախագծեր ԱԲ ոլորտում, ինչպես նաև ստանալ անհրաժեշտ հմտություններ ու մասնագիտական կողմնորոշում ԱԲ հետազոտողի ու նորարարի մասնագիտության հանդեպ հետաքրքրության բարձրացման և այս ուղղությամբ հետագա կրթությունը շարունակելու համար։

2023-2024 թթ․ ուսումնական տարվանից ծրագիրը փորձարարական ձևաչափով կներդրվի Երևանի և ՀՀ մարզերի 10 ավագ դպրոցներում։

Ծրագրի փորձարկման համար կարող են դիմել Երևանի և ՀՀ մարզերի բոլոր այն դպրոցները, որոնք բավարարում են հետևյալ պահանջներին՝

● ունեն ավագ դպրոցի բաղադրիչ,

● ունեն կամ կարող են ձևավորել խորացված մաթեմատիկայի ուսուցմամբ աշակերտների խումբ,

● որպես օտար լեզու դասավանդվում է անգլերենը,

● համապատասխան ուսուցչական և վարչական կազմ կամ ներգրավման հնարավորություն,

● ունեն անհրաժեշտ տարածքային ռեսուրսներ և տեխնիկական հագեցվածություն,

● ծրագիրն իրականացնելու պատրաստակամություն և աջակցություն։

Ծրագրի մանրամասներին և դպրոցների ընտրության պահանջներին կարող եք ծանոթանալ՝ ուսումնասիրելով տեղեկատվական գրքույկը և մասնակցելով առցանց տեղեկատվական հանդիպումներին, որոնք տեղի կունենան հունիսի 19-ին22-ին և 26-ին ու կմեկնարկեն ժամը 15:00-ին:

Ծրագրին միանալու համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը։ Դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի հունիսի 30-ը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել FAST հիմնադրամի կրթական ծրագրերի բաժին՝ գրելով նամակ education@fast.foundation էլ․փոստին կամ զանգահարելով (+374)43- 75 57 54 հեռախոսահամարով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղծման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…