ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպը»՝ վենետիկյան բեմում

Հունիսի 16, 2023
Սփյուռքի լրատու

Վենետիկում մեկնարկվեց «ՎԵՆԵՏԻԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ» նախագիծը, որի շրջանակում ներկայացվեց Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործության թատերական բեմադրությունը: «ՎԵՆԵՏԻԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ» նախագիծը նպատակ ունի հանրությանը տարբեր միջոցառումների միջոցով ներկայացնել հայ մշակույթն ու հայի ինքնությունը իրենց ամենատարբեր արտահայտություննեով»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Վենետիկի Կա’Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր Սոնա Հարությունյանը, որը նաև նախագծի գիտական ղեկավարն է:

«Երբ Տիենե քաղաքի պետական թատրոնում մասնակցեցի Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործության պրեմիերային, մեծ ցանկություն առաջացավ իրականացված տեսնելու այն նաև Վենետիկի բեմերից մեկում: Եվ ահա, ամիսներ անց դա հնարավոր դարձավ Վենետիկի քաղաքապետարանի և Կա’Ֆոսկարի համալսարանի հետ ունեցած բանակցությունների արդյունքում:

Կոստան Զարյանը հայ մշակույթի ամենանշանավոր դեմքերից է: Ծնվել է 1885 թվականին Շամախիում: Հայրը Ղարաբաղից էր, «բեկերի» ազնվական ընտանիքից, եղել էր ցարական բանակի գեներալ, ակտիվորեն մասնակցել կովկասյան ժողովուրդների ազատագրական շարժմանը. մայրը՝ Սոնա Ստեփանյանը, Հովհաննես Աբելյանի և Ալեքսանդր Շիրվանզադեի մորաքույրն էր: Բաքվի ռուսական գիմնազիայում ուսումը սկսելուց հետո Զարյանը տեղափոխվել է Ֆրանսիա, որտեղ ավարտել է Սեն Ժերմենի վարժարանը։ Հետագայում սովորել է Բելգիայում, ստանալով գրականության և փիլիսոփայության դոկտորի կոչում Բրյուսելի համալսարանում»,- հավելեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով. «Զարյանի արձակ ստեղծագործություններն անդրադառնում են հայ ժողովրդի ինքնությանն ու տառապալից պատմությանը, բայց նաև այն երկրներին ու մշակույթներին որոնց նա ճանաչել է իր կյանքի ընթացքում: Մազապուրծ լինելով Հայոց ցեղասպանությունից՝ Կոստան Զարյանն ապրել է Արևմուտքի և Արևելքի միջև՝ նվիրվելով իր հսկայածավալ ու բազմաբովանդակ գրական գործունեությանը։ Փարիզ, Բրյուսել, Հռոմ, Վենետիկ, Ֆլորենցիա, Կորֆու, Իսկիա, Ստամբուլ, Նյու Յորք, Բըրքլի, Բեյրութ, Երևան. ահա այն քաղաքները, որտեղ ապրել է Զարյանը: Հայտնի է, որ գրական գործունեության սկզբում գրել և հրատարակել է ֆրանսերենով և ռուսերենով, սակայն դասական և ժամանակակից հայերեն սովորելու նպատակով մեկնել է Վենետիկ, Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան հայրերի մոտ, իսկ Վենետիկում մնալուց հետո, նվիրել Ադրիատիկի թագուհուն` Վենետիկին իր «Վենետիկյան նորավեպ» ստեղծագործությունը։

Եվ այսպես, մայիսի 6-ին Վենետիկի Սանտա Մարտայի «Կա’Ֆոսկարի» թատրոնում Թերեզա Տենտորիի ղեկավարած թատերախմբի իտալացի և հայ դերասանների մասնակցությամբ ներկայացվեց Կոստան Զարյանի «Վենետիկյան նորավեպը»: Կոստան Զարյանի դերում խաղում էր գրողի թոռը` անվանի ճարտարապետ Արա Զարյանը: Գլխավոր հերոսուհիների դերերում էին Փիրուզա Նազարյանն ու Աբովյանի դրամատիկական թատրոնի դերասանուհի Լիանա Ավետիսյանը: Հատկապես հուզիչ էր ներկայացման ավարտը, երբ Թերեզայի որդին, կոմպոզիտոր Կլաուդիո Ֆանտոնը, որը նաև բեմադրության երաժշտության հեղինակն էր, դուրս եկավ բեմ, և Կլաուդիոյի դուդուկի մեղեդու ներքո Փիրուզա Նազարյանը երգեց Կոմիտասի «Քելեր, ցոլեր» երգը իտալացի դերասանների ձայնակցությամբ: Եվ այսպես ավարտվեց ներկայացումը…. Կարևոր է նշել, որ արդեն տարիներ է, ինչ Թերեզա Տենտորին` իր հայ տատիկի հիշատակին հավատարիմ մեծ գործունեություն է ծավալում նաև Հայաստանում, օժանդակելով Գյումրիի՝ հաշմանդամություն ունեցող երեխաներին»:

Սոնա Հարությունյանի ղեկավարությամբ Վենետիկի համալսարանում Կոստան Զարյանին նվիրված ևս մեկ միջոցառում էր իրականացվել նաև անցյալ տարի: Լեզուների միջազգային օրվա առթիվ Սփյուռքի գրականությանը նվիրված փառատոնի շրջանակում թարգմանվել և ընթերցվել էր Կոստան Զարյանի «Քաղաքներ» վիպակից մի հատված` համալսարանում հայագիտություն ուսումնասիրող իտալացի ուսանողների կողմից: Կա’Ֆոսկարի համալսարանի հովանու ներքո իրականացվող «ՎԵՆԵՏԻԿԸ ԵՎ ՀԱՅԵՐԸ» նախագծի շրջանակում նախատեսվում են այլ միջոցառումներ, որոնց մասին պարբերաբար տեղյակ կպահենք մեր ընթերցողներին:

 

Նյութի աղբյուրը. https://www.aravot.am/2023/05/28/1344171/

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…

  • Նախագծային ուսուցում. Հայեցակարգ և ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի գործընկերներ, ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 08-Լ հրամանով հաստատվել է «Նախագծային ուսուցման հայեցակարգը և ուսուցիչների վերապատրաստման մոդուլը»: ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանը և հավելվածը նախարարության պաշտոնական կայքում…

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…