ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայ-ռուսական համալսարանի գիտխորհրդի անդամներին ներկայացվել է նորընտիր ռեկտորը

Հունիսի 14, 2023
Պաշտոնական Լուրեր կազմակերպություններից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին և երկու գերատեսչությունների այլ ներկայացուցիչներ հանդիպել են Հայ-ռուսական համալսարանի գիտական խորհրդի անդամների հետ։

Հանդիպման ընթացքում երկու երկրների կրթական գերատեսչությունների ներկայացուցիչները գիտխորհրդի անդամներին ներկայացրել են ՀՌՀ-ի նորընտիր ռեկտոր Էդվարդ Սանդոյանին՝ նրան մաղթելով արդյունավետ աշխատանք։

Գիտխորհրդի ընթացքում քննարկվել են նաև ՀՌՀ-ի ընթացիկ գործունեության հետ կապված հարցերը: Ընդգծվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և ՌԴ բարձրագույն կրթության և գիտության նախարարության հետ սերտ համագործակցության կարևորությունը, նախանշվել են բուհի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերը։

Մինչ հանդիպումը Հայ-ռուսական համալսարանի հյուրերը շրջայց են կատարել բուհի տարածքում (սպորտային համալիր, Արևելագիտության ինստիտուտ, լաբորատորիաներ, նոր մասնաշենք և այլն)։

Հիշեցնենք, որ «Գիտության, կրթության և արտադրության ինտեգրումը` տնտեսության արդիականացման շարժիչ ուժ» հայ-ռուսական գիտակրթական համաժողովի երկրորդ օրվա աշխատանքներն անցկացվում են Հայ-ռուսական համալսարանում։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Դասի արդյունավետության բարձրացման ուղիները

    Թեմայի հեղինակ՝ Հասմիկ Հ

    Հարգելի՛ գործընկերներ, ուրախ եմ, որ իմ նախորդ գրառումը հետաքրքրություն է առաջացրել: Ես առաջարկում եմ քննարկենք, թե որոնք են դասի արդյունավետության բարձրացման ուղիները: Իմ կարծիքով, դասի արդյունավետության բարձրացման կարևոր ուղիներից են…

  • ՝ Էմոցիոնալ ինտելեկտ. Ինչպե՞ս կառավարել հույզերը դասի ընթացքում:

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Հարգելի՛ դասվարներ, ի՞նչ հնարներ եք կիրառում դասարանում լարվածությունը թուլացնելու համար՝ «Ուրախության զամբյո՞ւղ», թե՞ «Հույզերի անկյուն»: Արդյո՞ք ժամանակ հատկացնում եք էմպատիայի զարգացմանը, թե՞ 45 րոպեն միայն գիտելիքի համար է:

  • Մեդիագրագիտությունը 4-րդ դասարանում. Ինչպե՞ս տարբերել փաստը կարծիքից:

    Թեմայի հեղինակ՝ Նարինե Գրիգորյան

    Հարգելի՛ գործընկերներ, այսօր մեր աշակերտները տեղեկատվության հսկայական հոսքի մեջ են: Ինչպե՞ս եք Ձեր դասերին ինտեգրում մեդիագրագիտությունը: Ի՞նչն է ավելի լավ աշխատում՝ «Ֆեյք նյուզերի» դեմ խաղե՞րը, թե՞ տեքստի քննադատական վերլուծությունը: Կարո՞ղ…

  • Էսսե

    Թեմայի հեղինակ՝ Mel1988@

    Ձեր փորձից ելնելով՝ ի՞նչ մեթոդներով կարելի է աշակերտներին սովորեցնել էսսե գրել:

  • Թեմա՝ Լրացուցիչ կրթությունը սովորողի օժտվածության զարգացում:

    Թեմայի հեղինակ՝ nazaryanzara018@gmail.com

    Թեմա՝ Լրացուցիչ կրթությունը սովորողի օժտվածության զարգացում: Հեղինակ՝ Զարինե Նազարյան Դասավանդած առարկա՝ Երաժշտություն Երևան 2026 թ․ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Ներածություն․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ <<Երաժշտություն>> առարկայի դերը և նշանակությունը երեխայի