ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի հարցաշարը:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրման թեստավորման փուլի նոր հարցաշարում ներառված է 754 հարց` ՀՀ Սահմանադրության, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Լեզվի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Գնումների մասին», «Հաշվապահական հաշվառման մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքների, Քաղաքացիական, Աշխատանքային, Վարչական իրավախախտումների օրենսգրքերի, ինչպես նաև հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրության, ֆինանսավորման, մանկավարժական աշխատողների ընտրության, աշակերտների ընդունելության կարգերի և մի շարք այլ ենթաօրենսդրական ակտերի մասին:
Ըստ հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ղեկավարման իրավունքի հավաստագրման համար քննությունների կազմակերպման կարգի՝ հավաստագրումը պարտադիր գործընթաց է:
Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Հարգելի՛ գործընկերներ, գիտեմ, որ բոլորիս համար ձևավորող գնահատումը երբեմն վերածվում է լրացուցիչ թղթաբանության: Բայց իմ 4-րդ դասարանում ես փորձարկեցի մի մեթոդ, որտեղ երեխաները նույնիսկ չեն զգում, որ գնահատվում են: Իմ…
Հարգելի՛ գործընկերներ, ուզում եմ կիսվել մի մեթոդով, որը կիրառեցի իմ 4-րդ դասարանում: Օգտագործելով Gemini ԱԲ-ն՝ աշակերտների հետ ստեղծեցինք «Թումանյանական հերոսները մեր օրերում» նախագիծը: Իմ հայտնաբերած «գաղտնիքը». երեխաներին հանձնարարեցի խմբագրել ԱԲ-ի…
Գրականության դասաժամը լավագույն հարթակն է բուլինգը որպես արատավոր երևույթ քննարկելու համար: Երբ մենք խոսում ենք կերպարների մասին, աշակերտներն իրենց ավելի ապահով են զգում՝ վերլուծելով «ուրիշի» ցավը, ինչն էլ ճանապարհ է…
Խաղը կենսաբանության ուսուցման գործընթացում ծառայում է որպես կատալիզատոր. այն արագացնում է բարդ գիտական տերմինների ընկալումը, կտրուկ բարձրացնում է աշակերտների ներգրավվածությունը և սովորական դասասենյակը վերածում է իսկական փորձարարական լաբորատորիայի: Օրինակ՝«Ո՞վ եմ…
Մաթեմատիկական կրթության մեջ կարևորը ոչ թե տեսական գիտելիք տալն է, այլ աշակերտի մեջ վերլուծական մտածողություն և տրամաբանական հիմնավորում զարգացնելը: Խաղային մեթոդների կիրառումը թույլ է տալիս բարդ թվաբանական կամ երկրաչափական խնդիրները…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց