ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են վոլեյբոլի Մ14 տարեկան տղաների և աղջիկների առաջնության հաղթողները

Հունիսի 6, 2023
Սպորտային լուրեր

Աշտարակ քաղաքի «Սևան» մարզական ընկերության մարզադահլիճում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ օրերս կայացել է վոլեյբոլի Մ14 տարեկան տղաների և աղջիկների 2023 թվականի ՀՀ առաջնությունը:

Առաջնությանը մասնակցել են տղաների 13 և աղջիկների 9 թիմեր. քառօրյա պայքարում թիմերը հանդես են եկել ենթախմբերում, որից հետո կայացել են կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները:

Աղջիկների պայքարում առաջնության հաղթողի կոչումը նվաճել է Երևանի ԽՄՕՄՄ (Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց) թիմը, երկրորդ տեղ զբաղեցրել է Աշտարակի թիմը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ՀՄՄԴ (Հանդբոլի և այլ մարզաձևերի մարզադպրոց) թիմը:

Տղաների պայքարում առաջնության հաղթող է դարձել Սիսիանի թիմը, երկրորդ տեղ գրավել է Արաբկիր, իսկ երրորդ տեղը՝ Նոր-Նորք թիմերը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգևատրվել են ՀՀ ԿԳՄՍՆ և ՀՎՖ պատվոգրերով, մեդալներով, գավաթներով, իսկ լավագույն մարզիկները՝ մրցանակներով:

Առաջնության ընթացքում «Վոլեյբոլը Դպրոցում» զարգացման ծրագրի շրջանակում անցկացվել է նաև վերապատրաստման սեմինար՝ մարզի դպրոցների ֆիզկուլտուրայի ուսուցիչների և մարզիչների համար:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Առցանց գործիքների կարևորությունը ուսուցման գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ Maro

    Ժամանակակից կրթական համակարգում առցանց գործիքները դարձել են անբաժանելի մասը՝ բացելով ուսուցման և ուսումնառության նոր հնարավորություններ: Դրանք ոչ միայն հեշտացնում են կրթական գործընթացը, այլև այն դարձնում ավելի հետաքրքիր, մատչելի և արդյունավետ:Դրանց…

  • ՀԵՔԻԱԹԱՍՏԵՂԾՄԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐՈՒՄ

    Թեմայի հեղինակ՝ hak.xachatryan

    Հարգելի ուսուցիչներ, սիրով ձեզ եմ ներկայացնում իմ <<Հեքիաթաստեղխման կարողության ձևավորումը տարրական դասարաններում>> վերնագրով թեման: Մայրենիի ծրագրերում և դասագրքերում ոչ պակաս կարևոր է հեքիաթի տեղն ու դերը, քանի որ հեքիաթն ունի…

  • Խնայողության մշակույթ

    Թեմայի հեղինակ՝ simonyannara25@gmail.com

    Խնայողության մշակույթի բացակայությունն է ազդում մարդկանց սոցիալական և տնտեսական բարեկեցության վրա, թե մարդկանց ցածր եկամուտներն ու երկրի սոցիալ-տնտեսական վիճակը: Խնդրում եմ գրել կարծիքներ` ի նկատի ունենալով մեր իրականությունը: Շնորհակալություն:

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի ներմուծումը, բազմությունների հատումն ու միավորումը հատուկ պայմանանշաններով գրառելու…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…