ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել է սիրիահայ ձեռարվեստի կրթամշակութային ծրագիրը

Հունիսի 5, 2023
Մշակութային լուրեր

Ամփոփվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սիրիահայ մշակույթի ձեռարվեստ» ծրագիրը՝ սիրիահայ կանանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ:

Ծրագրի ընթացքում շուրջ 70 սիրիահայ և տեղաբնակ կանայք մասնակցել են ձեռարվեստի տարբեր ուղղությունների դասընթացների, այդ թվում՝ Ուրֆայի, Վանի, Մարաշի ասեղնագործություն, ժանեկագործություն, թաղիքագործություն, գոբելեն, տիկնիկագործություն և այլն:

Ծրագիրն իրականացվել է «Սիրիահայերի միություն» հասարակական կազմակերպության և «Սիրիահայ տիկնանց միության» նախաձեռնությամբ՝ ԿԳՄՍ նախարարության «Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության ծրագրեր» դրամաշնորհային մրցույթի շրջանակում:

Նշենք, որ 2019-2023 թթ. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ 5 մշակութային ծրագրեր են իրականացվել՝ համագործակցելով Հայաստան տեղափոխված սիրիահայ կանանց համայնքի և «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի հետ: Շուրջ 300 սիրիահայ և տեղացի կանայք մասնակցել են առկա և առցանց դասընթացների, որոնց ընթացքում ձեռք են բերել հայկական ավանդական ձեռագործ աշխատանքների, կարուձևի, ուտեստների պատրաստման գիտելիքներ և հմտություններ: Դրանք նպաստում են սիրիահայ կանանց կողմից սեփական բիզնեսի ստեղծմանը, ձեռարվեստի հմտությունների գործնական կիրառման, հուշանվերային արտադրանքի և վաճառքի միջոցով խթանում նրանց տնտեսական բարեկեցությունն ու սիրիահայ համայնքի տնտեսական կայունությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…