ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Քարի պահպանություն և վերականգնման խնդիրներ» թեմայով գիտագործնական դասընթաց

Մայիսի 31, 2023
Մշակութային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում մայիսի 15-23-ը տեղի է ունեցել «Քարի պահպանություն և վերականգնման խնդիրներ» թեմայով գիտագործնական դասընթաց:

Այն կազմակերպվել էր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ։

Հայաստանի գիտակրթական և մշակութային հաստատությունների մասնագետների համար շարունակական դասընթացների շրջանակում իրականացվող ծրագրի այս փուլում ուսումնասիրության առարկան քարն էր և նրան առնչվող խնդիրները (մասնավորապես՝ տուֆի, բազալտի կազմավորում, քայքայում, վնասվածքների պատճառներ և տեսակներ, դրանց գնահատում, վերլուծություն, կանխարգելում, մաքրման և ամրակայման համար առաջարկվող նյութեր և մեթոդներ)։

Գիտագործնական դասընթացին մասնակցել են վերականգնող մասնագետներ, ֆոնդապահներ, հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողներ: Դասընթացը վարել է ֆրանսիացի մասնագետ Նադիա Զինը:

Դասընթացն անցկացվել է երկու վայրում։ Մասնակիցները նախ հմտություններ և գործնական գիտելիքներ են ձեռք բերել հնագիտական գտածոների վերականգնման բաժնում, ապա մեկօրյա այց կատարել «Աղձք» պատմամշակութային արգելոց՝ տեղում գնահատելու նշանավոր այս հնավայրի քարակերտ կառույցների վիճակը և պահպանության հետագա միջոցառումների համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղիներ մշակելու համար։

Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում: Նշյալ համագործակցության շրջանակում 2022 թվականից արդեն իսկ իրականացվել է 7 միջոցառում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ընտանիք–դպրոց փոխգործակցություն

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Ընտանիք–դպրոց փոխգործակցություն․ ազդեցությունը երեխայի սոցիալական և կրթական առաջընթացի վրա Կրթության ամենաբարձր արդյունքը հանդուրժողականությունն ու համագործակցությունն է... Հելլեն Երեխայի դաստիարակության և կրթության ձեռք բերման կարևոր օղակներից մեկը` դպրոցն է:Դպրոցն ահռելի աշխատանք…

  • Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում

    Թեմայի հեղինակ՝ nelli_sahradyan@mail.ru

    Բանավոր հարցումը արդյո՞ք արդյունավետ մեթոդ է ուսումնառության գործընթացում, և ինչպե՞ս է այն նպաստում երեխայի գիտելիքների ամրապնդմանը և քննադատական մտածողության զարգացմանը Բանավոր հարցումը հանդիսանում է դասի ամենահին, բայց միաժամանակ ամենաարդյունավետ ուսումնական…

  • Թվային էթիկա և հուզական բանականություն. Ինչպես կերտել ստեղծարար անհատ

    Թեմայի հեղինակ՝ *ԱՐՄԻԿ*

    Թեմա՝ Թվային էթիկա և հուզական բանականություն. ինչպես կերտել ստեղծարար անհատ տարրական դպրոցում Ողջույն, հարգելի՛ գործընկերներ, կրթության նվիրյալներ: Որպես տարրական դասարանների մանկավարժներ՝ մենք այսօր կանգնած ենք մի կարևոր շեմին, որտեղ ավանդական…

  • Մաթեմատիկայի կապը տեխնոլոգիայի հետ

    Թեմայի հեղինակ՝ Anna Kostanyan

    Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ ներկայացնել մաթեմատիկայի կապը մյուս ուսումնական առարկաների հետ: Չկա ուսումնական որևէ առարկա, որ դասավանդվի մյուս ուսումնական առարկաներից առանձնացված:Բոլոր գիտություններն էլ կապված են միմյանց հետ և փոխադարձ…

  • «Անվտանգ և մասնակցային դասարան՝ փորձի վրա հիմնված մոտեցումներ»

    Թեմայի հեղինակ՝ Աստղիկ Աս

    Սիրելի գործընկերներ, իմ փորձը ցույց է տալիս, որ 1-ից 4-րդ դասարանում հաջողակ ուսումնառությունը կախված է ոչ միայն ուսուցողական մեթոդներից կամ գիտելիքի բովանդակությունից, այլև այն միջավայրից, որտեղ երեխան զգում է անվտանգություն,…