ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է TEDxYerevan նախագծի «Ամենօրյա առաջնագծում» թեմայով քննարկմանը, որն անցկացվել է հարցազրույցի ձևաչափով։
Բանախոսության հիմնական թեման կառավարման համակարգում, հանրային կյանքում և մասնավորապես կրթության ոլորտում կնոջ դերակատարմանն ու առաջնորդությանն է վերաբերել։
Պատասխանելով հարցին, թե երկրի համար կարևորագույն ոլորտների կառավարումը ինչ ջանքեր և աշխատանք է պահանջում, Ժաննա Անդրեասյանը նշել է երեք հիմնական հատկանիշ՝ ժամանակի պլանավորումը, գլխավորը երկրորդականից տարբերելու ունակությունը և հետևողականությունը։
«Եթե գիտես՝ ինչ պետք է անել, ինչ ժամկետներում և ինչ քայլեր են պետք դրան հասնելու համար, մնացածն արդեն կազմակերպական խնդիրներ են։ Ամենակարևոր խնդիրներից է պատկերացնել այն, ինչ պահանջում ես մյուսներից, որովհետև եթե ինքդ չես պատկերացնում, չես կարողանա նաև այլոց բացատրել, թե ինչ պետք է արվի։ Հետևաբար արդյունավետ կառավարման համար պետք է կարողանաս խորությամբ պատկերացնել ոլորտները՝ լսելով մասնագետներին, հաջորդաբար զատելով գլխավորը երկրորդականից։ Իհարկե կարևոր են նաև կառավարման տեսությունն ու գիտելիքները, սակայն դա բավարար չէ, և իրականության մեջ կոնկրետ խնդիրը լուծում է ստանում, եթե ունես կառավարման հատկանիշներ։ Միևնույն ժամանակ կառավարումն առանց տեսության շատ վտանգավոր է, որովհետև կարող է քաոս առաջանալ։
Կառավարման գործընթացում շատ կարևոր է երկարատև քայլերի պլանավորումը, որը մեր իրականությանը, ցավոք, բնորոշ չէ։ Երկարատև պլանավորված քայլերի իրագործումը համբերություն է պահանջում»,- ասել է նախարարը։
Անդրադառնալով կրթության կառավարման համակարգում կանանց ներգրավվածությանը՝ նախարարը շեշտել է՝ ինչպես հանրակրթության, այնպես էլ բարձրագույն կրթության համակարգում դասավանդողների մեծ մասը կանայք են, ինչը բնորոշ իրավիճակ է ոչ միայն Հայաստանի, այլև ողջ աշխարհի համար։
«Կանայք իրենք կարիք ունեն պատկերացնելու և սահմանելու իրենց խնդիրները, որովհետև կրթության համակարգում կանանց մեծաթիվ ներկայությունը հանրային ընկալումներում իրավիճակային փոփոխության չի բերում։ Հիմա շատ է խոսվում տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածությունը խթանելու մասին, ինչը կարևոր է։ Բայց կանայք հաճախ իրենք են դառնում այն կարծրատիպերի վերարտադրողը, որը խանգարում է առաջին հերթին իրենց հանրային առաջխաղացմանը։
Պատկերացրեք, երբ ես հանրակրթության ոլորտը համակարգող փոխնախարար էի, ուսպլանի հաստատման ժամանակ հայտնաբերեցի, որ «Տեխնոլոգիա» առարկայի ժամին աղջիկներն ու տղաները բաժանվում են առանձին խմբերի՝ ըստ սեռերի։ Սա գրված էր պաշտոնապես՝ նախարարի հրամանում, որը ենթադրում է, օրինակ, որ չի կարող լինել տղա, ով հետաքրքրվում է խոհարարությամբ կամ դերձակությամբ, կամ աղջիկ, որն ուզում է աշխատել փայտի հետ։ Սա պետական քաղաքականության տեսանկյունից աբսուրդ էր։
Մենք փոփոխություն ենք արել և սահմանել ենք, որ խմբերի բաժանումը պետք է կատարվի ըստ երեխայի նախասիրությունների։ Բայց ի՞նչ ենք ստացել որպես արդյունք։ Դպրոցները, ավանդույթի ուժով, շարունակում են աղջիկների և տղաների բաժանել խմբերը, չնայած կարգով գրված է՝ ըստ նախասիրությունների։ Սրանք շատ դժվար փոփոխություններ են, որոնք պահանջում են մոտեցումների փոփոխություններ։
Երբ ուսուցիչը դասարանում տեսնում է, որ որևէ աղջիկ հետաքրքրված է մի մասնագիտությամբ, որն իր կարծիքով աղջկա մասնագիտություն չէ, առնվազն պետք է չարտահայտվի այդ մասին, որովհետև արտահայտվելով նա ճնշում է գործադրում երեխայի վրա։ Կամ նույն կերպ կա մտածողություն, որ մաթեմատիկայից հիմնականում տղաներն են ուժեղ։ Այս մասին բարձրաձայնելով՝ մենք աղջիկների մոտ կոտրում ենք այդ առարկայի նկատմամբ ձգտումն ու դրանով առաջ գնալու հնարավորությունը։ Նույն կերպ ճնշման են ենթարկվում նաև տղաները, երբ փորձում են հետաքրքրություն ցուցաբերել այնպիսի ուղղությամբ, որն ընդունված է համարել աղջկա գործ։
Ուսուցիչներն ամենամեծ ազդեցությունն ունեն երեխաների մտածողության ձևավորման վրա․ դա ապացուցված է բազմաթիվ հետազոտություններով»,- նշել է Ժաննա Անդրեասյանը։
Նախարարի խոսքով՝ հանրակրթության նոր չափորոշիչն անցել է տարբեր փորձաքննություններ, այդ թվում՝ գենդերային զգայունության և մասնագիտական կողմնորոշման խնդիրների վերլուծության տեսանկյունից։ Նաև նշել է՝ նոր չափորոշչով մասնագիտական կողմնորոշմանը կարևոր տեղ է տրվում։
Կրթական ծրագրերում կին գործիչների պատմական դերակատարման ընդգծումը ևս առաջնային խնդիր է, և կանանց գործունեության ներկայացումը, ըստ նախարարի, պետք է ավելի տեսանելի դարձնել։
«Մենք արժանավոր կանայք շատ ունենք, և պետք է կանանց գործունեությունը պատշաճ ներկայացված և գնահատված լինի, որպեսզի նրանք իրենց կերպարով օրինակ լինեն մեր երեխաների համար»,- նշել է նախարարը և որպես այս ուղղությամբ արված քայլ՝ հիշատակել օրերս Երևանի դպրոցներից մեկի անվանակոչումը հայտնի գրող և հասարակական գործիչ Զապել Եսայանի անունով։
Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այս քաղաքականությունը պետք է շարունակվի արձաննների տեղադրմամբ, փողոցների անվանակոչմամբ, գրքերի հրատարակմամբ, ֆիլմերի նկարահանմամբ և այլ աշխատանքներով։
Նշենք, որ TEDxYerevan նախագծի շրջանակում որպես հարցազրուցավար՝ հանդես է եկել լրագրող, հանրային գործիչ Մարիա Թիթիզյանը։
TEDxYerevan նախագծի համակարգող Քրիստինե Սարգսյանի տեղեկացմամբ՝ «Ամենօրյա առաջնագծում» խորագրով քննարկումը 2023 թվականի առաջին միջոցառումն է։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
«Հարգելի՛ գործընկեր, ցավոք, փորձը ցույց է տալիս, որ բուլինգը «չի անցնում», այն հետք է թողնում երեխայի ինքնագնահատականի վրա ամբողջ կյանքում: Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի անվտանգ միջավայր, որտեղ երեխան չի…
Գործընկերներ, իսկ դուք փորձե՞լ եք դասն անցկացնել առանց դասագրքի՝ օգտագործելով միայն ինտերակտիվ խաղեր: Իսկ ի՞նչ գործիքներ եք դուք նախընտրում 4-րդ դասարանում: «...Իմ փորձից տեսնում եմ, որ երբ դասի կենտրոնում հայտնվում…
Մենք հաճախ բախվում ենք այն խնդրին, որ ավանդական թեստերը երեխաների մոտ առաջացնում են սթրես կամ պատճենելու ցանկություն: Սակայն 7-14 տարեկան աշակերտների համար (Generation Alpha) խաղն ամենաբնական միջավայրն է սովորելու և…
Ինչո՞ւ են սովորողները հաճախ շփոթում բայի սեռը, նույնիսկ երբ գիտեն կանոնները: Բայի սեռի ուսուցումը դպրոցում հաճախ առաջացնում է դժվարություններ, քանի որ աշակերտները դժվարանում են տարբերել գործողություն կատարողին և գործողության կրողին:…
Հարգելի՛ գործընկերներ, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել պատմության դասերին SWOT վերլուծության կիրառման իմ փորձով: Սա ռազմավարական պլանավորման գործիք է, որը մենք կարող ենք հաջողությամբ «տեղափոխել» պատմական տիրույթ՝ սովորողի մոտ ձևավորելով…
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթացներ
Այս թեման, որն նախատեսված է գրական կամ ուսումնական աշխատանքի վերաբերում է Հովհաննես Թումանյանի ստեղծագործական ժառանգությանը և նրա ազդեցությանը հայոց լեզվի ու բանահյուսության վրա։«Քարտեզագրելով Թումանյանի ուղին»: Սա նշանակում է, որ պետք է ուսումնասիրել ու վերլուծել բանաստեղծի ամբողջ ստեղծագործական կյանքը, գործունեությունը և այն ճանապարհը, որ անցել է՝ հասնելով ժողովրդական խոսքի «մշակման» իր առաքելությանը։
Conditional sentences are statements discussing known factors or hypothetical situations and their consequences. Complete conditional sentences contain a conditional clause (often referred to as the if-clause) and the consequence. Consider the following sentences:
« Ձևավորող գնահատումը մայրենիի, հայոց լեզվի և գրականության դասաժամերին» դասընթացի նպատակն է աջակցել դասավանդող ուսուցիչներին ձևավորող գնահատում իրականացնելու գործընթացում, մասնավոր օրինակների միջոցով խորացնել գիտելիքը ձևավորող գնահատման ձևերի ու մեթոդների շուրջ և նպաստել գնահատման այս տեսակի գրագետ կիրառության ապահովմանը։
ԵզրակացությունԱյս հետազոտական աշխատանքը մի փոքր ավելի ճանաչելի ու հասկանալի է դարձնում Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը: Պոեմի թողած անկրկնելի տպավորությունը պայմանավորված է բանաստեղծի հախուռն, կրակոտ զգացմունքի և փիլիսոփայական խոհերի միասնությամբ:
Մասնագիտական հեռավար վերապատրաստման դասընթաց