ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

107 դպրոց և կրթահամալիր՝ շուրջ 30 հազար երեխայի համար

Մայիսի 25, 2023
Պաշտոնական

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 396 մլն 600 հազար դրամ գումարի չափով:

Գումարը կուղղվի ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում 42 հաստատության՝ 20 կրթահամալիրի ստեղծման և 22 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը։

Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ այս որոշումը ևս մեկ քայլ է՝ Կառավարության կարևորագույն թիրախներից մեկի՝ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման ծրագրի իրականացման ուղղությամբ։

«Այս որոշմամբ հաստատում ենք ՀՀ Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում կառուցվելիք կրթահամալիրների կամ դպրոցների ցանկը՝ կախված դրանց չափսերից և նախատեսվող հզորություններից: Վերաբաշխումն իրականացվում է կապիտալ ծախսերի համար հատկացված միջոցներից»,- նշել է նախարարը և պարզաբանել, որ նախապես պլանավորված աշխատանքների ծավալները փոփոխվել են։ Որպես օրինակ՝ նա նշել է Ալագյազ բնակավայրի միջնակարգ դպրոցը, որտեղ նախատված էին որոշակի կառուցման աշխատանքներ, սակայն ընթացքում որոշվել է կառուցել ավելի մեծ ծավալի և շրջակա բնակավայրերը սպասարկող համալիր:

Ժաննա Անդրեասյանը հիշեցրել է, որ ՀՀ կառավարության ևս երկու որոշմամբ հաստատվել են Արարատի և Կոտայքի մարզերում 25 կրթահամալիրների և դպրոցների, իսկ Սյունիքի մարզում՝ գյուղական բնակավայրերի 40 հաստատությունների ցանկերը: «Այսպիսով՝ Կառավարության երեք որոշմամբ 107 հաստատությունների կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման աշխատանքների համար հատկացվել են միջոցներ, որոնցից շուրջ 60-ը կրթահամալիներ են, որոնք գործում են նաև որպես մանկապարտեզներ: Այս որոշումները վերաբերում են շուրջ 30 հազար դպրոցահասակ երեխաների, որոնք հնարավորություն կունենան հաճախելու բոլորովին նոր, անվտանգ և արդիական գույքով հագեցված դպրոցներ և կրթահամալիրներ»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ առաջիկայում նման որոշումներ կլինեն նաև Շիրակի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Երևանի համար՝ ամբողջացնելով ողջ հանրապետությունը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ևս կարևորել է որոշման ընդունումը՝ նշելով, որ նշյալ 107 հաստատության շինարարական աշխատանքների ծավալը կկազմի առնվազն 150 մլրդ դրամ. «Իհարկե, միայն մեկ տարվա ընթացքում չեն իրականացվի շինարարական աշխատանքները, որովհետև յուրաքանչյուր դպրոցի կառուցման համար պահանջվում է շուրջ 2 տարի: Սակայն սա փաստում է, որ 2024 և 2025 թթ. այս ուղղությամբ շինարարական աշխատանքների և կառավարության հատկացրած կապիտալ ծախսերի ծավալը զգալիորեն ավելանալու է»,- նշել է փոխվարչապետը՝ շեշտելով, որ բացի այս հաստատություններից՝ կան տասնյակ դպրոցներ, որոնք ներկայում գտնվում են շինարարական աշխատանքների փուլում, և 2023, 2024, 2025 թվականներին կունենանք նոր դպրոցներ՝ ժամանակակից գույքով ապահովված:

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը տեղեկացրել է՝ նախատեսվում են այս տարվա ընթացքում ավարտել նախագծման աշխատանքները և այնուհետև ձեռնամուխ լինել կառուցապատմանը:

Կրթահամալիրներ՝ փոքրաթիվ աշակերտներով բնակավայրերի համար

Նշենք, որ կրթահամալիրների ստեղծման ծրագրում ուսհաստատությունների ընդգրկման նախապայմաններն են դպրոցների փոքրաքանակ աշակերտական համակազմը, նախադպրոցական ծառայությունների բացակայությունը և շահառու երեխաների թիվը։

Նշված նախապայմաններից ելնելով՝ ՀՀ Արագածոտնի մարզում ընտրվել է 7, Արմավիրի մարզում՝ 4, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 9 բնակավայր։ Այդ բնակավայրերն են. Արագածոտնում՝ Ագարակավան, Ռյա Թազա, Նոր-Ամանոս, Ճարճակիս, Զարինջա, Վարդենուտ, Կարին, Արմավիրում՝ Երասխահուն, Վարդանաշեն, Երվանդաշատ, Նոր Արտագերս, Գեղարքունիքում՝ Թթուջուր, Մարտունի, Դպրաբակ, Շատվան, Կախակն, Արեգուն, Փոքր Մասրիկ, Մաքենիս, Մադինա:

Դպրոցներ՝ աշակերտական մեծ համակազմ ունեցող բնակավայրերի համար

Ուսումնասիրությունների արդյունքում որոշվել են նաև այն բնակավայրերը, որտեղ դպրոցների աշակերտական համակազմը մեծ է և նպատակահարմար է կառուցել դպրոցների նոր շենքեր (Արագածոտնի մարզում՝ 8, Արմավիրի մարզում՝ 8, իսկ Գեղարքունիքի մարզում՝ 6 բնակավայր): Այդ դպրոցներն են. Արագածոտնում՝ Ապարանի Վ. Եղիազարյան անվան թիվ 1 հիմնական դպրոց (կկառուցվի միջնակարգ դպրոց), Թալինի թիվ 2 հիմնական դպրոց (կկառուցվի միջնակարգ դպրոց), Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոց, Աշտարակի Վ.Պետրոսյան անվան հիմնական դպրոց, Ալագյազի միջնակարգ դպրոց, Օշականի Մ. Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց, Արագածավանի թիվ 2 միջնակարգ դպրոց, Նոր Եդեսիայի Ն. Շնորհալու անվան միջնակարգ դպրոց, Արմավիրում՝ Ջրառատի Թ. Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց, Արաքսի Զ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց, Գեղակերտի միջնակարգ դպրոց, Վաղարշապատի Վ. Ռշտունու անվան թիվ 11 հիմնական դպրոց, Վաղարշապատի Ե. Օտյանի անվ. թիվ 7 հիմնական դպրոց, Վանանդի միջնակարգ դպրոց, Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց, Ամբերդի Հ. Նավասարդյանի անվան միջնակարգ դպրոց, Գեղարքունիքում՝ Գավառի թիվ 5 հիմնական դպրոց, Ծովինարի Արծրուն Խաչատրյանի անվան միջնակարգ դպրոց, Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոց, Լիճքի հիմնական դպրոց (կկառուցվի միջնակարգ դպրոց), Վարդենիսի թիվ 3 հիմնական դպրոց, Գավառի Գեորգի Մնացականյանի թիվ 7 միջնակարգ դպրոց:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ուսուցման արդի մեթոդները 2

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հեղինակ՝ Ani Hovhannisyan (https://forum.armedu.am/member/9839-ani-hovhannisyan) Այս թեման Անի Հովհաննիսյանի «Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա (https://forum.armedu.am/forum/%D5%AF%D6%80%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%B8%D5%AC%D5%B8%D6%80%D5%BF/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A1%D5%A3%D5%A5%D5%BF

  • Ուսուցման արդի մեթոդները

    Թեմայի հեղինակ՝ Ani Hovhannisyan

    Ուսուցման արդի մեթոդները որպես սովորողի ուսումնառության մոտիվացիա Ինչպես ասել է ամերիկացի հոգեբան Ֆրեդերիկ Սքիները «Աշխարհը բարելավելու համար հարկավոր է շրջվել դեպի դրական կրթական մեթոդներ: Այն պահից, եր բացահայտվեն առավել արդյունավետ…

  • Նախագծային ուսուցում

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Նախագծային ուսուցումը դասավանդման մեթոդ է, որի միջոցով սովորողները ձեռք են բերում գիտելիքներ և հմտություններ՝ որոշակի ժամանակ հետազոտելով գործնական, համալիր և հրատապ բնույթի հարցեր, խնդիրներ և մարտահրավերներ: Նախագիծը առանձին սովորողների կամ…

  • Դասերի առցանց պլանավորում - Planboard

    Թեմայի հեղինակ՝ Մարի Գասպարյան

    Կրթական ֆորումի հարգելի մասնակիցներ Այս թեմայի շրջանակներում կազմակերպվում է քննարկում դասերի պլանավորման առցանց գործիքների վերաբերյալ․․․

  • Տարբեր երկրների կրթական համակարգերը

    Թեմայի հեղինակ՝ Մարիետա

    Ճապոնիայի դպրոցական կրթությունը Կրթության ոլորտում Ճապոնիայի կատարած ծախսերի տեսակարար կշիռը պետական բյուջեի ընդհանուր ծախսերում զգալիորեն զիջում է արևելյան որոշ երկրների նույն ցուցանիշին: Եթե Չինաստանում այն 16.7% է, իսկ Կորեայում՝ 18.2%,…